>

Արմավիրում միայն սեպտեմբերի 1-ին ալկոհոլային թունավորումից 9 մարդ էր մահացել. մարդիկ դեռ շարունակում են հիվանդանոցներ դիմել։ Sputnik Արմենիան այցելել է Արմավիր, որտեղ ապրում է անհայտ ծագման օղու վաճառքի մեջ կասկածվող Աշոտ Հովսեփյանը, և զրուցել հարևանների հետ։

Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցը սեպտեմբերի 1-ից այլ կյանքով է ապրումփողոցում ոստիկաններ են հայտնվել, իսկ հարևանները դրսում իրար հանդիպելիս որպիսությունը հարցնելու փոխարեն մեկը մյուսից հետաքրքրվում են ի՞նչ նորություն կա Աշոտից։

Առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 1-ին հայտարարեց, որ Արմավիրում ալկոհոլային թունավորման հետևանքով 9 մարդ է մահացել։ Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեն հայտնեցձերբակալվել է Արմավիրի բնակիչ Աշոտ Հովսեփյանը անվտանգության պահանջներին չհամապատասխանող օղի վաճառելու համար։ Քննչական կոմիտեն հորդորում էր, որ բոլոր նրանք, ովքեր օղի են գնել Հովսեփյանից, չխմեն այն։

Sputnik Արմենիան այցելել է Հովսեփյանի բնակության վայր` դեպքի առնչությամբ մանրամասներ իմանալու։ Հովսեփյանի տան մոտ ոստիկանությունն այժմ շուրջօրյա հսկողություն է իրականացնում։ Տղամարդու ընտանիքի անդամներին տեսնել չհաջողվեց։ Տանն են, բայց որևէ մեկի հետ շփվել չեն ուզում. զրուցեցինք հարևանների հետ։

Հովսեփյանների հարևաններից Արմինե Պողոսյանը պատմեցԱշոտ Հովսեփյանն ապրում է ընտանիքի կնոջ և երեք երեխաների հետ։ Օղու գործը նորություն չէ Աշոտի համար` տարիներ առաջ նա տևական ժամանակ կոնյակի գործարաններից մեկում է աշխատել։

«Աշոտը վերջին տարիներին առողջական խնդիրներ ուներ (շաքարային դիաբետ, լյարդի խնդիր), և տանն էր գործ անում։ 4-5 տարի է, ինչ տանը կոնյակ և օղի էր պատրաստում ու վաճառում։ Այս ընթացքում որևէ խնդիր չի եղել. անգամ պաշտոնյաներն են նրանից խմիչք գնել։ Բոլորն էլ գիտեին` Աշոտինը ընտիր օղի էր»,–ասաց տիկին Արմինեն։

Նրա խոսքովհարևանի համար կարևորը ոչ թե իր ապրանքը վաճառելն էր, այլ մարդկային հարաբերությունը։ Տիկին Արմինեն նշեց Հովսեփյանին Արմավիրում գրեթե բոլորն են ճանաչում, և բոլորն էլ նույն բանը կարող են ասել` հասնող մարդ էր։ Երբ որևէ մեկի տանը դժբախտ դեպք էր պատահում, արարողությունների համար անհրաժեշտ օղին Հովսեփյանն ուղղակի նվիրում էր. տիկին Արմինեի քրոջ մահվան արարողության ժամանակ հարևանը նույնկերպ աջակցել է նրանց։

«Եթե ճար ունենայի ու իմանայի, որ կարող եմ ինչ–որ կերպ օգնել նրան, մի վայրկյան անգամ չէի տատանվի։ Ի դեպ, մեր թաղերում էլ կան մարդիկ, որ խմիչքի հետ սեր ունեն. Սամոն, օրինակ, այդ օրերին Աշոտից օղի է գնել տվել ու խմել, բայց ոչինչ էլ չի եղել»,–ասաց տիկին Արմինենհավելելով, որ խրոնիկ հարբեցողներին Հովսեփյանը խմիչք չէր վաճառում։ Աշոտ Հովսեփյանենց տնից մի քանի տուն այն կողմ բնակվող Մինաս Ամիրխանյանն էլ պատմեց Աշոտի հայրը նույնպես օղու գործ է արել, և բոլորն էին նրանցից խմիչք գնում, քանի որ պատրաստելիս որակին մեծ տեղ էր տալիս։ Ամիրխանյանն ասում է, որ ինքը նույնպես օգտվել է Աշոտի պատրաստած օղուց, կոնյակից, հաճախ այդ կոնյակից տղայի ընտանիքին է ուղարկել։

«Աշոտն այնպիսի մարդ է, որ ես ուղղակի վստահ եմնրա գլխին սարքել են։ Նա մեծատառով մարդ է, մարդկային վերաբերմունք ունի ուշքն ու միտքը գործը չէ»,–ասաց Ամիրխանյանը։

Հարևանը պատմեց, որ երբ ինքն էլ տանն օղի էր քաշում, կանչում էր Աշոտին որպես մասնագետ, և նա էր չափաքանակներն ասում, վերջնական ցուցումներ տալիս։ Ամիրխանյանի խոսքով` պետք չէ մտածել, որ Աշոտն «ընկել» է, ու դրա համար են հիմա լավն ասում նրա մասին. ոչ, պարզապես ոչ ոք չի կարող բացասական մի բառ ասել մեկի մասին, ով բոլորին օգնում էր, հասնում։

Մեթիլ սպիրտի տոկոսը գերազանցվել է. ավարտվել է «թունավոր» օղու փորձաքննությունը

Մեկ այլ հարևան էլԱնուշ Չվչյանն ասաց, որ Աշոտը մինչև չփորձեր, օղին չէր վաճառում մյուսներին, իսկ թե այս անգամ ինչպես այդպես ստացվեց չգիտեն։ Կինն ասում էմինչ օրս հարևաններով շոկի մեջ են և չգիտեն ինչ անեն, որ օգնեն դժվար դրության մեջ հայտնված ընտանիքին։ «Նա երեք երեխա ունի, երկուսըտղան ու աղջիկը, զույգ են 21 տարեկան։ Բացի այդ, ևս մեկ4-րդ դասարանի տղա ունի։ Ո՞նց կարող է ընտանիք, նորմալ կյանք ունեցողը զգույշ չլինել։ Սա թյուրիմացություն է ո՞վ իմանա, ինչ սպիրտ են վաճառել նրան։ Չեմ էլ ուզում պատկերացնել, թե հոգեկան ինչ վիճակում է Աշոտն ինքը»,–ասաց Չվչյանը։

Read more: https://armeniasputnik.am/society/20200903/24335873/ashoti-glxin-sarqel-en-ov-e-tunavor-oxu-hamar-dzerbakalvats-txamardy.html

In Armavir only on September 1, 9 people died from alcohol poisoning. People still go to hospitals. Sputnik Armenia visited Armavir, where Ashot Hovsepyan, a suspect in the sale of vodka of unknown origin, lives and talked to his neighbors.

Hanrapetutyan Street in the city of Armavir has been living a different life since September 1: police officers have appeared on the street, and instead of asking each other who they are when they meet outside, they ask each other what is new about Ashot.

The Ministry of Health announced on September 1 that 9 people had died of alcohol poisoning in Armavir. On the same day, the RA Investigative Committee reported that Armavir resident Ashot Hovsepyan had been arrested for selling vodka that did not meet safety requirements. The Investigative Committee urged all those who bought vodka from Hovsepyan not to drink it.

Sputnik Armenia visited Hovsepyan’s residence to find out details about the incident. The police is now carrying out round-the-clock surveillance near Hovsepyan’s house. The man’s family members could not be seen. They are at home, but they do not want to communicate with anyone. We talked to our neighbors.

Armine Poghosyan, one of the Hovsepyans’ relatives, said that Ashot Hovsepyan lives with his wife and three children. The vodka business is not new for Ashot, years ago he worked in one of the brandy factories.

“Ashot had health problems in recent years (diabetes, liver problem), he worked at home. He has been making and selling brandy and vodka at home for 4-5 years. There was no problem during this period. Even the officials bought drinks from him. “Everyone knew that Ashotin was a fine vodka,” said Mrs. Armine.

According to him, the important thing for the victim was not to sell his product, but the human relationship. Mrs. Armine mentioned that almost everyone knows Hovsepyan in Armavir, everyone can say the same thing, he was a mature man. When an accident happened in someone’s house, Hovsepyan simply gave the necessary vodka for the ceremonies. At the funeral of Mrs. Armine’s sister, the court also supported them.

Сообщение Սենսացիոն մանրամասներ. «Աշոտի գլխին սարքել են». ո՞վ է «թունավոր» օղու համար ձերբակալված տղամարդը. պարզվում է իրականում… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->