>

Երեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։

Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու այն Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։




Քոչարյանի զոհերը

Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն՝ ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայները, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։




Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝  ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների հեռավորությա, քանակի եւ այլնի հետ կապված։

«Դեպքի վայր» է «թափվել» ողջ Արծվանիստի բնակչությունը, ականատեսներից մեկը պատմեց, որ տասնյակ արձանագրություններ են կազմել, սակայն գեներալի հյուրերից մեկը հավաստիացրեց, որ 5-6 արձանագրություն է կազմվել, իսկ հյուրերի ընդհանուր թիվը չի գերազանցել 50-ը։


Ներկա է եղել նաեւ տեղի եկեղեցու սպասավորը, որի անունը դեռ չենք պարզել, սակայն տեղյակ ենք, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել է կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։


Սարոյանի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, ինչպես նաեւ գեներալի ազգական Սարոն։

Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է եւ նա տուն է գնացել։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->