>

ԵՐԿՈւ ԽՈՍՔ…
Ֆեյսբուքյան ընկերներս դժգոհում են, որ «ԵՐԿՈւ ԽՈՍՔ…»

— ս կորցրել է նախկին հաճախականությունը։ Իհարկե, ուրախ եմ նման դժգոհությունից, բայց ամեն առիթով խոսելն էլ մի բան չէ, մանավանդ, երբ խոսողների պակաս չի զգացվում։




Քոչարյանի զոհերը

Օրինակ` ի՞նչ պիտի ավելացնեմ այն կարծիքներին, որոնք հնչում են բարգավաճցիների հասցեին` նրանց պոպուլիստական վարքագծի, մանիպուլյացիաների, քաղաքական նկրտումների, ապատեղեկատվության ու խեղաթյուրումների առիթով։





Խոսել դրանց մասին նույնն է, թե մի ավելորդ անգամ գովազդել «ղազագիր» ստորագրողներին։ Մարդիկ արդեն ունեն իրենց ձևավորված կարծիքը ծառուկյանական սեփականություն հանդիսացող կուսակցության մասին և նոր բան ավելացնելու կարիք չեմ տեսնում։ Կամ` դաշնակների մասին…

Ավելացնելու ինչ-որ բան կա՞ այն բանից հետո, երբ նրանք հայտարարում են, որ չի բացառվում իրենց համագործակցությունը մերժվածի հետ։


Դրանով ամեն ինչ ասված է և, կարծում եմ, երդվյալ դաշնակցականները մտածելու շատ բան ունեն։ Մանր-մունր վետօների, ադեկվաԴների, կամքերի մասին, ինչպես ասում են` մեր մեջ խոսելն էլ ամոթ է։



Եվ վերջում մի երկու բարոյախրատական խոսք` իրենց քաղաքական գործիչ համարող-երևակայող` իբր տղամարդկանց։ Եթե ինչ-որ տեղ կարելի է հասկանալ իրենց «շպիլկեքից» չիջնող, նույնպես էլ «դամաշնիկներից» ոտքերը չհանող, բարդույթավորված կնանքանց նախանձաշաղախ խոսքերը ռազմական վարժանքների մասնակցող Աննայի հասցեին, ապա բոլորովին անհասկանալի են իրենց տղամարդ համարողների ճամարտակությունները նույն թեմայով։

Ամոթ է, կըդորըմ տղամարդ էղեք։ Եվ այդ մակարդակով ուզում եք լուրջ դերակատարությու՞ն ունենալ քաղաքական դաշտում ու պետական գործերում։
Այսքանը։ Հուսով եմ, պատասխանս բավարարեց, իմ սիրելի ընկերներին։
Աստված պահապան մեր ժողովրդին ու մեր երկրին։

Сообщение Ամոթ է, կըդորըմ տղամարդ էղեք. Եվ այդ մակարդակով ուզում եք լուրջ դերակատարությու՞ն ունենալ появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->