>

Hraparak.am-ը գրում է. Երեկ հայրենի Մարտունու շրջանի Արծվանիստ համայնքի պապական տանը ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը նշել է ծննդյան 52-ամյակը։ Տեւական ժամանակ առողջական խնդիրներ ունեցող Սարոյանը որոշել է ծնունդը նշել պապենական տան բակում, որտեղ նաեւ մատուռ է կառուցված ու այն Սարոյանների համար տարիներով որպես սրբատեղի է ծառայել։

Երեկոյան յոթի կողմերը այդ տան մոտով Արծվանիստի եկեղեցի է գնացել արձակուրդի մեջ գտնվող վարչապետն՝ ընտանիքի հետ։ Տեսնելով ճանապարհին տասնյակ ավտոմեքենաներ եւ լսելով քեֆ-ուրախության ձայները, Նիկոլ Փաշինյանն արագ ահազանգել է մարզային ոստիկանապետին, վերջինս էլ շքախմբով եկել է վարչապետի հանձնարարականը կատարելու։

Ծննդյան միջոցառումը դադարեցվել է եւ ոստիկանները գործի են անցել՝ ստուգելու՝ պահե՞լ են արդյոք պարետի սահմանած կանոնները՝ խնջույքի մասնակիցների հեռավորությա, քանակի եւ այլնի հետ կապված։ «Դեպքի վայր» է «թափվել» ողջ Արծվանիստի բնակչությունը, ականատեսներից մեկը պատմեց, որ տասնյակ արձանագրություններ են կազմել, սակայն գեներալի հյուրերից մեկը հավաստիացրեց, որ 5-6 արձանագրություն է կազմվել, իսկ հյուրերի ընդհանուր թիվը չի գերազանցել 50-ը։

Ներկա է եղել նաեւ տեղի եկեղեցու սպասավորը, որի անունը դեռ չենք պարզել, սակայն տեղյակ ենք, որ Փաշինյանն անձամբ զանգահարել է Մայր Աթոռ եւ Վեհափառին հորդորել է կարգի հրավիրել եկեղեցու սպասավորներին։ Սարոյանի ծննդյան արարողությանը մասնակցել են նաեւ երգիչ Ալիկ եւ Արա Ավետիսյան եղբայրները, ինչպես նաեւ գեներալի ազգական Սարոն։ Ոստիկանների այցից հետո գեներալի ինքնազգացողությունն ու տրամադրությունը վատացել է եւ նա տուն է գնացել։

Hraparak.am writes. Yesterday, in the papal house of Artsvanist community of his native Martuni region, former RPA MP, General Seyran Saroyan celebrated his 52nd birthday. Saroyan, who has had health problems for a long time, decided to celebrate his birthday in the yard of his grandfather’s house, where a chapel was built and it served as a sanctuary for the Saroyans for years. At around 7 in the

evening, the Prime Minister, who was on vacation with his family, went to Artsvanist Church near that house. Seeing dozens of cars on the road and hearing the sounds of rejoicin

g, Nikol Pashinyan quickly alerted the regional police chief, who came in a procession to fulfill the Prime Minister’s assignment. The birthday party was stopped and the police went to work to check whether they had followed the rules set by the barrier regarding the distance, numb

er, etc. of the party participants. The whole population of Artsvanist “spilled” at the “scene”, one of the eyewitnesses said that they had made dozens of protocols, but one of the general’s guests assured that 5-6 protocols had been made, and the total number of guests did not exceed 50. The minister of the local church was also present, whose name we have not found out yet, but we are aware that Pashinyan personally called the Mother See and urged His Holiness to call the ministers of the church to order. Saroyan’s birthday ceremony was also attended by singers Alik and Ara Avetisyan brothers, as well as the general’s relative Saron. After the visit of the police, the general’s condition and mood worsened and he went home.

Сообщение Նիկոլ Փաշինյանը «հարամ է արել» Սեյրան Սարոյանի ծնունդը. զարմանքից կապշեք, երբ իմանաք, թե ինչ է եղել խնջույքի ամենաթեժ պահին — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->