>

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա արձակուրդների օրերը։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է հրամանից։ Ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթառաջին, 32 երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։

Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։ Այսպիսով, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ: Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ.

հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում: Դպրոցները անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով։

The Minister of Education, Science, Culture and Sports Arayik Harutyunyan has signed a new order, which approved the holidays of the 2020-2021 academic year. Lawyer ․ net learns about this from the order. The training classes in the institution start in 2020. September 14, ending in 2021. June 4, providing at least 30 academic weeks, 32 second և 34 for third to twelfth graders.

A 6-day working week is established in all general education institutions. Thus, the first graders’ autumn vacations are given in 2020. November 2 to 15 inclusive, winter 2020 December 28, 2021 January 24 inclusive, spring 2021 March 22 to April 4, inclusive.

Сообщение ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել․ Դպրոցներում արձակուրդները… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->