>

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին:

Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ մամուլի ծառայությունից: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակիչը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, վարելով իր կողմից շահագործվող «ԲՄՎ 525Ի» մակնիշի ավտոմեքենան, 2020թ.մայիսի 10-ին’ ժամը 01:00-ի սահմաններում, Երասխահուն-Վարդանաշեն

ճանապարհի 3-րդ կմ-ի հատվածում, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների պահանջներին հակասող գործողություն՝ վարել է տեսանելիությանը համապատասխանող թույլատրելի արագությունը գերազանցող արագությամբ, դուրս է եկել հանդիպակաց ուղղության երթևեկելի ուղեմաս և բախվել Արմավիրի մարզի Երասխահուն գյուղի 27-ամյա բնակչի կողմից վարած «Վազ 21074» մակնիշի ավտոմեքենային:

Իր գործողություններով պայմանավորելով տվյալ վթարի առաջացումը և ինքն իրեն զրկելով վթարը կանխելու տեխնիկական հնարավորությունից՝ 27-ամյա վարորդին և 65-ամյա ուղևորին՝ վերջինիս մորը՝ անզգուշությամբ պատճառել է մահ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Արմավիրի մարզի 42-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով’ դատարանի’ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

The preliminary investigation of the criminal case initiated in connection with the car accident that caused the death of two people has been completed in the Armavir Regional Investigation Department of the RA Investigation Committee. A 42-year-old resident of Armavir region was charged.

This was reported by the press service of the RA Penitentiary. According to the information obtained during the investigation, the 42-year-old resident of Armavir region, being in a state of alcoholic drunkenness, driving his “BMW 525 I” car, on May 10, 2020, at around 01:00, on Yeraskhahun-Vardanashen road 3- In the section of km, he allowed an action contrary to the requirements of the traffic

rules, drove at a speed exceeding the permissible speed corresponding to the visibility, went out of the opposite direction, collided with a “Vaz 21074” driven by a 27-year-old resident of Yeraskhahun village, Armavir region :

Due to his actions, the 27-year-old driver and the 65-year-old driver, the latter’s mother, were negligently killed by depriving her of the technical ability to prevent the accident.

Сообщение Փշաքաղվեցի Տեր Աստված…սարսափելի տեսարան է. ծ ողբերգական դեպքի նոր մանրամասները. մայր ու որդի մահացել են — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->