>

Դերասանուհի Թամարա Պետրոսյանը բավականին սիրված է հայ հեռուստադիտողի կողմից: Արմատներով Արցախից լինելով, դերասանուհին նշում է, որ արցախյան թեման հոգեհարազատ է իրեն և նույնիսկ անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ. «Ես այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը:

Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։ Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»: Այս պահին Թամարան նոր նախագիծ ունի Նարեկ Դուրյանի հետ, նրանք «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն են անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին«Բոհեմ» թատրոնում:

Այն նվիրված է Արցախյան շարժման 30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա: Դերասանուհին նշում է. «Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը: Ներկայացումը հիմնված է

երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո:

Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք

օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»: Դերասանուհին նաև նշեց, որ «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից, ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ: «Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- եզրափակեց Թամարան: Դիտեք մաև տեսանյութը.

Actress Tamara Petrosyan is quite popular with Armenian TV viewers. Being from Artsakh by roots, the actress mentions that the Artsakh theme is close to her heart, she even confessed that her occupation does not allow her to be there more often. “I live here with my aunt. My connection with Artsakh is maintained as much as time allows.

My parents, brothers, cousins ​​and nieces are there. To be honest, I do not go to Artsakh for two or three days, because my mother does not leave 🙂 He says, you are coming, we can not see you or understand when you came, when you left. I have ten days off in a week, of course, I immediately go there to spend time with my family and friends. ” At the moment, Tamara has a new project with Narek Duryan, they are going through the last rehearsals of “Diary”. The premiere of the pla

y will take place on April 24 at the Bohemian Theater. It is dedicated to the 30th anniversary of the Artsakh movement and is based on a personal diary kept by an Artsakh girl. The actress mentions. “It is true that we arranged for the play to be delivered on April 24, but in general, the play is dedicated to the Artsakh movement. The play is based on a young girl’s personal diary. She was a student at the time, living with three Armenian friends in 1983-1988 and studying in Baku. During those five years, he wrote his student life in a diary, where he wrote a story about what happened in Sumgait after that.

Сообщение «Մտածում էի կհաղթահարեմ, ու վստահ էի կապրեմ, բայց…». Ինչի մասին է խոսել Թամարա Պետրոսյանն այսքան լռությունից հետո. — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin