Ստոմատիտի արդյունավետ բուժում տնային պայմաններում: Այն հեշտությամբ կթեթևացնի բորբոքումը — ingablog

Այս տհաճ հիվանդության բուժման ընթացքում տնային բաղադրատոմսերը ապացուցել են իրենց արդյունավետությունը: Ժամանակին օգտագործման դեպքում դրանք կօգնեն թեթևացնել բորբոքումը, նվազեցնել ցավը և ազատել այս հիվանդությունից:


Ստոմատիտը զարգանում է վիրուսային և բակտերիալ վարակների արդյունքում: Որպես կանոն, վերքերը հայտնվում են բերանի խոռոչում: Պարզապես մեկ «թարախային վերքը» կարող է ուժեղ ցավ պատճառել և մեծ անհանգստություն առաջացնել: Մարդը չի կարող նորմալ ուտել, խմել և խոսել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի տնային բաղադրատոմսեր, որոնք կօգնեն Ձեզ հնարավորինս սեղմ ժամկետում ազատվել այս փորձանքից:

Կոճապղպեղի արմատ․


2 ճաշի գդալ կոճապղպեղի փոշին լցրեք մեկ բաժակ եռացրած ջրի մեջ: Ստացված լուծույթով պետք է ողողեք բերանը: Միջոցը հարմար է ինչպես մեծահասակների, այնպես էլ երեխաների համար: Դա ոչ միայն կթեթևացնի ստոմատիտը, այլև կվերացնի տհաճ հոտերը և կուժեղացնի լնդերը:


Խմորի սոդա․

Սա ստոմատիտի ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ այն ունի հակասեպտիկ հատկություն, պայքարում է մանրեների դեմ: Մեկ բաժակ ջրի մեջ նոսրացրեք 1 թեյի գդալ խմորի սոդա, արդյունքում ստացված լուծույթով անհրաժեշտ է կոկորդը ողողել յուրաքանչյուր երկու ժամը մեկ:

Կաղամբ․

Կաղամբի մի քանի տերև քերիչով մանրացրեք, փաթաթել մարլիայի կամ վիրակապի մեջ և քսեք վերքերին:

Ջրածնի պերօքսիդ․

Այս էժան դեղատնային միջոցն արդյունավետորեն պայքարում է սնկերի և բակտերիաների դեմ: 100 մլ ջրի մեջ նոսրացրեք 1 ճաշի գդալ ջրածնի պերօքսիդ: Լուծույթով ողողեք կոկորդն օրական 2 անգամ:


Սխտոր․


1 մեխակ սխտորը ճզմեք, խառնեք 2 ճաշի գդալ թթվասերի հետ: Խառնուրդը պետք է պահեք բերանում մոտ 10 րոպե:

Հոգ տարեք Ձեր և Ձեր սիրելիների մասին:

Ներկայացված հոդվածը միայն տեղեկատվական նպատակներ ունի և չի կարելի օգտագործել առանց բժշկի հետ պարտադիր խորհրդակցության:

Նյութը հրապարակման պատրաստեց՝ ՆՈՐ ԻՆՖՈ-ն

Сообщение Ստոմատիտի արդյունավետ բուժում տնային պայմաններում: Այն հեշտությամբ կթեթևացնի բորբոքումը появились сначала на ՆՈՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin