>

երասանուհի Գայանե Ավետիսյանը նոր ֆոտոշարք է իրականացրել լուսանկարչուհի Աննա Ալեքսանյանի հետ: Գայանեն լուսանկարներն առաջինը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատասխանել մեր՝ «20 փաստ հայտնիների մասին» խորագրի հարցերին:

Գայանե, առավոտդ սկսվում է

Առավոտս միշտ մայրիկիս զանգով է սկսվում, քանի որ նա Միացյալ Նահագներում է բնակվում եւ մեր ժամային գոտին այդ ժամանակ է համընկնում: Մայրիկիս ձայնով սկսվող առավոտն ինձ համար ամենահրաշալին է:

Սնունդ կամ ըմպելիքառանց որի չես պատկերացնում օրդ:

Առանց ջրի կյանք չունեմ: Օրվա ընթացքում ավելի շատ միրգ ու կաթնամթերք եմ օգտագործում:

Կերակուրորը տանել չես կարողանում:




Քոչարյանի զոհերը

Այն, ինչ կապված է սոխի ու սխտորի հետ: Փոքր ժամանակ չէի սիրում սպիտակաձավարի շիլա (манная каша), ու մինչ օրս չեմ սիրում:

Հասակդ ու քաշդ:

Հասակս՝ 161 սմ, քաշս՝ 50 կգ:






Տղամարդկանց մեջ այն հատկանիշներըորոնք ամենից շատ ես գնահատում:

Երբ տղամարդը զգում է, որ ինքը տղամարդ է, եւ դա ցույց է տալիս:

Սիրահարվա՞ծ եսթե՞ սիրում ես:

Ես հավերժ սիրահարված եմ կյանքին…

Ինչպե՞ս են քեզ դիմում ամենամտերիմ մարդիկ:

Գայկա, Գայուշ, Սկյուռիկ (քանի, որ միշտ «պոչիկով եմ» (ծիծաղում է)):

Ի՞նչ ֆոբիաներ ունես:

Վախենում եմ բացարձակ մթությունից ու այն ջրից, որը պղտոր է, որի հատակը չի երեւում: Երեւի` վախենում եմ անորոշությունից:


Ամենախենթ քայլըոր երբեւէ արել ես:

Երեւի՝ իմ կյանքում կան բաներ, որոնք դեռ չեմ արել ու կարծում եմ՝ առջեւում կլինեն, քանի որ դեռ չեմ արել այնպիսի քայլեր, որոնք խենթ կարելի է համարել:

Ի՞նչը երբեք չես ների:

Ես շատ ներողամիտ եմ, գրեթե ամեն ինչ ներում եմ, բայց ներելու հետ մեկտեղ միշտ փորձում եմ հասկանալ այդ ամենի ցավն ու այնպես անել, որ երբեւէ չառնչվեմ դրա հետ; Ի՞նչը երբեք չեմ ների… կարծում եմ՝ չկա նման բան, ուղղակի, շատ դժվար է ինձ հիասթափեցնելը, որից հետո էլ հետ դարձի ճանապարհ չկա…

Քեզ ո՞ր գրական հերոսին ես նմանեցնում:

Չեմ նմանեցնում ոչ մեկին, որովհետեւ գրական հերոսները վերցված են կյանքից, բայց իրենք ստեղծագործողների, գրողների երեւակայության արդյունքն են: Ես աշխատում եմ ապրել շատ ռեալ, հողին կպած, բայց աչքերս՝ դեպի երկինք: Դրա համար չէի ցանկանա նման լինել որեւէ գրական հերոսի, որովհետեւ նրանք հաճախ դժվար ճակատագիր ու կյանքի վատ ավարտ են ունենում: Մեզանից յուրաքանչյուրն էլ իր ստեղծած «գրական հերոսն է»:

Քո ականջակալներում հաճախ ի՞նչ հնչում էեւ արդյոք լսո՞ւմ ես քո գրած երգերը:

Իմ ականջակալներում շատ տարբեր երաժշտություն է հնչում՝ դասականից մինչեւ ռոք: Երեւի՝ հոգեվիճակից է կախված: Իմ գրած երգերը հաճախ չեմ լսում, այն ժամանակ եմ լսում, երբ ընկերներս են միացնում: Ավելի հաճախ դասական երաժշտություն եմ լսում, որտեղ կարելի է տարբեր տրամադրություններ գտնել: Բայց ամեն օր չի որ ժամանակային առումով հաջողվում է լսել երաժշտություն:



Ի՞նչ ես ամենից համեղ պատրաստում:

Շատ եմ սիրում խոհանոցում լինել, այնտեղ նյարդերս հանգատացնում եմ, սիրում եմ ստեղծագործել: Ցանկացած ուտեստ երկրորդ անգամ պատրաստելիս տարբեր է ստացվում: Ընկերներս ասում են, որ շատ համեղ տորթեր եմ պատրադտում, ձկան խաշլամա, իսկ հայրկս շատ է հավանում իմ պատրաստած բորշը:

Երեք իրոր պարտադիր վերցնում ես տնից դուրս գալիս:

Դրամապանակ, հեռախոս եւ տան բանալի:

Գույնորը լավագույնս բնորոշում է քեզ:

Կանաչ եւ սպիտակ:

Երեւանում ամենասիրելի վայրդ:

Աբովյան փողոց:

Քո բնավորության ամենաբարդ գիծը:

Կարծում եմ՝ ամենաբարդ գիծս այն է, որ ես կյանքում չեմ փորձում խաղալ եւ այլ մարդ ներկայանալ: Բոլորի հետ այնպիին եմ, ինչպիսին կամ: Այլ հարց է՝ մարդիկ հավատո՞ւմ են դրան, թե՞ ոչ: Նաեւ, եթե որեւիցե բան չեմ ուզում, ստիպված չեմ անում, որովհետեւ հասկացել եմ, որ եթե հակառակն եմ անում, մի քանի օր շարունակ տանջվում եմ, ինքս իմ հոգուն նեղացնում եմ, նույնիսկ, եղել են դեպքեր, երբ դրա պատճառով ջերմել եմ կամ ֆիզիկապես վատ եմ զգացել…

Վերջին անգամ ինչո՞ւ ես նեղվել/ինչի՞ց:

Վերջին անգամ նեղվել եմ, որովհետեւ հայրս վատառողջ էր: Ես, առհասարակ, նեղվում եմ, երբ մարդիկ առողջ չեն: Ուզում եմ, որ բոլորը լինեն առողջ, իսկ աշխարհը լինի խաղաղ: Իրականում նեղվել պետք է այսպիսի բաներից, ոչ թե, որ, օրինակ, տվյալ կոշիկի գույնի մեքենա չունես, կամ նյութական բնույթի այլ բաներից…

Ամենազավեշտալի բամբասանքըոր երբեւէ քո մասին լսել ես:

Իմ անձի շուրջ շատ չեն բամբասում, բայց զավեշտալի մի շարք բաներ լսել եմ, որոնցից դժվարանում եմ առանձնացրել: Հետաքրքիր է, որ մարդիկ փաստորեն ինձ լավ են ճանաչում, որովհետեւ «Երկուսով» սերիալի իմ կերպարին դիտելիս հասկանում են, որ խաղում եմ, ոչ թե այդպիսին եմ: Ինձ հաճախ են ասում՝ «Ինչ լավ ես խաղում այդ դերը»:

Ամենաչսիրածդ հարցըոր տալիս են:

Ինչո՞ւ չես ամուսնանում (ծիծաղում է):

Աղբյուր


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->