>

Դևիդ Շմիտցը կորցրեց իր կնոջը՝ Բրենդային, 2011-ի ձվարաների քաղցկեղի պատճառով: Կինը ընդամենը 46 տարեկան էր: Նա հեռացավ՝ ամուսնուն մենակ թողնելով 4 որդիների հետ:

Բրենդայի մահց հետո Դևիդը մշտապես նշաններ էր ստանում, որոնք նրան հիշեցնում էին կնոջ մասին: Նա հասկացավ, որ կինը մշտապես իր կողքին է:




Քոչարյանի զոհերը

Այն օրը, երբ Բրենդան մահացավ, երկնքում հայտնվեց կրկնակի ծիածան, սակայն 5 շաբաթ էր, ինչ անձրև չէր տեղացել: Բրենդայի ու նրանց կրտսեր տղայիյ ամենասիրած երգը «Ինչ-որ տեղ՝ ծիածանի տակ» երգն էր:





Դևիդը տեսնում էր այլ նշաններ՝ ճայեր, որոնք կնոջ սիրած թռչուններն էին: Կինը իր մահից 2 տարի անց իրական կերպով հիշեցրեց իր մասին:

Դևիդին հրավիրեցին ռադիո՝ խոսելու Բրենդայի, ընտանիքի ու Ջեյն անունով մի կնոջ հետ վերջերս ունեցած նշանադրության մասին: Տղամարդը չգիտեր, որ մահից առաջ Բրենդան նամակ է գրեկ ռադիոկայանին: Այդ նամակը նա տվել էր իր մտերիմ ընկերուհին ու խնդրել այն պահել, մինչև չհասնի անհրաժեշտ պահը:

Բրենդան կարծում էր, որ նման պահ անպայման կգա՝ իր ամուսինը կհանդիպի մի կնոջ, ով իսկական մայր կդառնա իր որդիների համար:


Երբ ընկերուհին իմացավ, որ Դևիդն առաջարկություն է արել Ջեյնին, նա հասկացավ, որ անհրաժեշտ պահը եկել է:

Կինը դիմեց ռադիոկայանին, պատմել, թե ինչ է տեղի ունեցել ու տվեց նամակը:Ամեն տարի «Սթար 102,5» ռադիոկայանը իրականացնում է նրանց սուրբծննդյան ցանկությունները, ում դա շատ հարկավոր է:

Բրենդան ցանկություններ էր պահել Դևիդի ու նրա նոր ընտանիքի համար:

Նամակում նա խնդրում էր 3 բանի մասին՝ գեղեցկության օր կազմակերպել Դևիդի նոր ընկերուհու համար՝ մերսում ու այլ հաճելի պրոցեդուրաներ, քանի որ այդ կինը արժանի է դրան:



Բրենդան խնդրել էր ամբողջ ընտանիքով ճանապարհորդել Դիսնեյլենդ, որտեղ կարող էին ստանալ վառ տպավորություններ:

Երրորդ ցանկությունը իր բժիշկների ու բժշկական անձնակազմի համար քաղաքում զվարճանքների երեկո կազմակերպել:

Բրենդայի նամակում կար նաև ուղերձ Ջեյնի համար, սակայն թե ինչի մասին է այն, հայտնի չէ:

Գիտենք միայն, որ Բրենդան խիզախության, համարձակության ու մեծ սիրո անհավանական օրինակ է: Նա արեց ամեն ինչ, որ իր ամուսինն ու երեխաները երջանիկ ապրեն:

Աղբյուր` BlogNews.am


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->