>

«Երկրում ցածր թոշակ ստացող չպետք է լինի, մեր տատիկ-պապիկները պետք է բարձր թոշակ ստանան, որ մեկ ամիս աղայի պես ապրեն»: Ծանոթ խոսքեր են չէ, այո՛, նախկին Նիկոլն էր ասում՝ մինչ իշխանության աթոռին հասնելը: Բայց այսօր արի ու տես 3.500 դրամով մարդկանց բերաններին սկոտչ ամրացրեց: «Մսեղեն համարյա չեմ օգտագործում, կարագ չեմ օգտագործում, որովհետև դա որ օգտագործեմ, թոշակը չի հերիքի, բավականին գումար գնում է դեղերի վրա, և մի կերպ ծայրը ծայրին եմ հասցնում»,-այ սա է ամեն մի երկրորդ թոշակառուի խոսքը:
Ոչ հեռավոր անցյալում ընդդիմադիր Նիկոլը բղավում էր՝ եթե բարձրացվեն պետական պաշտոնյաների աշխատավարձերը, ինքը չի կարող նայել իր ուսուցչի աչքերին, որի թոշակը հազիվ ցամաք հացի է հերիքում։

Այսօր վարչապետ Նիկոլը ցինիկ դեմքով հայտարարում է, թե ժողովուրդը պիտի ուրախ լինի, որ պաշտոնյաները բարձր աշխատավարձեր ու պրեմիաներ են ստանում և ինքն է որոշել, որ նախարարաներն ու մարզպետները պիտի պարգևատրվեն։ Որպես պրեմիաների հիմնավորում էլ ներկայացնում է ասֆալտը։
Չէ, հարգելի՛ ընթերցողներ, այլևս սպասել չենք կարող, բոլորս ենք խաբվել, իսկ այս գարշելի մթնոլորտի վերջը կարելի է տալ միայն ու միայն հզոր Առաջնորդին ականջալուր լինելով: Հենց Ձեզ համար մեր սիրելի տատիկ-պապիկներ Խաչիկ Ասրյանը խոստանում է՝

Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող ամբողջ ընդերքն ազգայնացնել (ստեղծելով Հայաստանի ազգային տնտեսություն), այսինքն՝ ընդերքի օգտագործման ամբողջ շահույթը բացառապես ուղղել դեպի Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, որի արդյունքում էլ՝ 4-րդ ամսից սկսած՝ 1 անգամ, 3-րդ տարվա մեջ՝ 2 անգամ, 5-րդ տարվա մեջ՝ 3 անգամ բարձրացնել թոշակաները:
Իսկ սրան հասնելու համար՝ պետք է միայն մեկ համարձակ քայլ. միանալ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքին (միտինգին):

“There should be no one receiving a low pension in the country, our grandparents should receive a high pension to live like an agha for a month.” These are not familiar words, yes, former Nicole used to say before coming to power. But today he came and saw tape on people’s mouths for 3,500 drams. “I almost do not use meat, I do not use butter, because if I use it, the pension will not be enough, a lot of money is spent on medicines, I somehow make ends meet,” is the word of every second pensioner.

In the recent past, oppositionist Nicole shouted that if the salaries of state officials were raised, she could not look into the eyes of her teacher, whose pension was barely enough for land.
Today, Prime Minister Nikol announces with a cynical face that the people should be happy that the officials receive high salaries and bonuses; he has decided that the ministers and governors should be rewarded. Asphalt is presented as a justification for premiums.

No, dear readers, we can not wait any longer, we have all been deceived, and this disgusting atmosphere can be ended only by listening to the mighty Leader. Just for you, our dear grandparents Khachik Asryan promises:
To nationalize all the entrails owned by the Republic of Armenia (creating the national economy of Armenia), that is, to direct all the profits of the entrails use exclusively to the state budget of the Republic of Armenia, as a result of which, starting from the 4th month – once, in the 3rd year – 2 times In the 5th year, increase pensions 3 times.
And to achieve this, you only need one bold step. Join the victory rally (rally) on September 19 at 5:00 pm in Freedom Square with the slogan “LET’S REMOVE Nikol”.

Сообщение Թոշակառուն չպետք է սոված մնա. Խաչիկ Ասրյանը խոստանում է բարձրացնել թոշակները — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->