>

Բացօթյա բեմ, քիչ թվով հանդիսատես և թատրոնի համար փոքր-ինչ անսովոր հյուրասիրություն. երկար դադարից հետո թատերասերները հնարավորություն ունեն ներկայացումներ դիտելու: Կամերային թատրոնը գտել է արվեստասեր հանդիսատեսին ուրախացնելու տարբերակն ու սկսել բացօթյա ներկայացումների շարք: Մեկնարկը տրվեց երեկ` «Սիրո խոստովանություն» ներկայացմամբ: Այս ներկայացումը թատրոնի խաղացանկում է 2015 թվականից, բայց առաջին անգամ էր բեմադրվում բացօթյա:

Tert.am Life-ը ներկա է եղել թատրոնի առաջին բացօթյա ներկայացմանը, որի հեղինակն ու բեմադրող ռեժիսորը թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն է: Բացթօրյա տարբերակն ադապտացրել է թատրոնի ռեժիսոր Լուսինե Երնջակյանը, ով պատմեց, որ ամբողջ ամառ սպասել են բացօթյա ներկայացման միտքը իրականություն դարձնելու հույսով:


«Արդեն հույս չունեինք, բայց վերջին պահին թույլտվությունը եղավ: Քանի որ ամառն արդեն վերջանում էր, նախապատրաստական ոչ մի աշխատանք չէինք տարել, ամեն ինչ կազմակերպեցինք մեկ շաբաթվա ընթացքում: Շինհրապարակի աղտոտված տարածքը դարձրինք բացօթյա դահլիճ: Շնորհակալ եմ Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանինտարածքը մեզ տրամադրելու համար: Եկամտի ակնկալիք նույնիսկ չունենք, ուղղակի թե՛ մենք էինք կարոտել հանդիսատեսին, թե՛ հանդիսատեսը մեզ: Փորձեցինք մի փոքր լրացնել կարոտը»,-ասաց նա:

loading...


«Սիրո խոստովանություն» ներկայացումը հանդիսատեսից շատերին էր ծանոթ, բայց բացօթյա ներկայացմանը որոշակի փոփոխություններ էին եղելկապված բեմին հարմարվելու, դերասանների հստակ տեղերի, զույգերի հետ. մնացածը նույնն էր: Մեկ գործողությամբ ներկայացումը նվիրված է Երևանին և ոճով նման է Կամերայինի մյուս ներկայացումներին Երևանին նվիրված երգեր, մայրաքաղաքը գովերգող խոսքեր, պար: Դե իսկ դերասանները հանդես են գալիս իրենց իրական անուններով, խոսում հին ու նոր Երևանի, փողոցների մասին: Ներկայացման ավարտին նրանք նշում են նաև իրենց ծննդավայրերը. Ռաֆայել Երանոսյանն Արմավիրից է, Հասմիկ ԴանիելյանըԱբովյանից, Վահե Զիրոյանը Գյումրուց, Սենիկ ԲարսեղյանըԱրտաշատից, Անի Լուպեն Երևանից:





Լուսինե Երնջակյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ են առաջնախաղի համար ընտրել հենց այդ ներկայացումը. «Քանի որ «Սիրո խոստովանություն»-ը հենց Երևանի մասին է, իսկ մենք կարանտինային օրերի ընթացքում Երևանը շատ էինք կարոտել, որոշեցինք այդ ներկայացմամբ սկսել: Այս ամսվա ընթացքում լինելու են նաև «Չկա տղամարդ, չկա պրոբլեմ», «Տղաները չափն անցնում են», «Շոու No 3» ներկայացումները: Ընտրել ենք այնպիսիք, որոնք կարող ենք հարմարեցնել տարածքինառանց որակը կորցնելու: Որոշակի կորուստներ, իհարկե, կլինեն, բայց հուսով ենք հանդիսատեսը ներողամիտ կգտնվի»,-նշեց նա:

Դերասան Ռաֆայել Երանոսյանն ընդգծեց, որ որքան էլ տարիներ շարունակ ներկայացումը խաղացել են, այս անգամ հուզմունք կար. «Հուզված էինք, հանդիսատեսն էլ չգիտեր` ինչպես պահել իրեն: Փորձել էինք ամեն ինչ հնարավորինս հարմարեցնել բացօթյա տարածքին, բայց ամբողջական ներկայացման հաճույքը, միևնույն է, չկար: Այն գրվել է այլ բեմի համար, ամեն դեպքում, բավականություն ստացանք»:


Դերասանուհի ԱՆի Լուպեն ասաց, որ, չնայած որոշակի փոփոխություններին, կարողացան լավ խաղալ. «Մենք բեմում ունենք մեր հստակ տեղերը, բայց այս դեպքում փոփոխություններ եղան: Դա մեզ չխանգարեց, մենք ճկուն ենք»:

utdoor stage, a small number of spectators – a slightly unusual reception for the theater. After a long break, theatergoers have the opportunity to watch performances. The Chamber Theater has found a way to make the art-loving audience happy and has started a series of outdoor performances. The start was given yesterday with the performance “Confession of Love”. This play has been on the theater’s repertoire since 2015, but was staged outdoors for the first time.

Tert.am Life was present at the first open-air performance of the theater, the author and director of which is the theater’s artistic director Ara Yernjakyan. The outdoor version was adapted by the theater director Lusine Yernjakyan, who said that they waited all summer hoping to make the idea of ​​an open-air performance a reality.



“We did not have any hope, but the permission was granted at the last minute. As the summer was coming to an end, we did not do any preparatory work, we organized everything within a week. We turned the polluted area of ​​the construction site into an open-air hall. I thank the National University of Architecture and Construction for providing us with the space. We do not even expect income, we just missed the audience and the audience missed us. We tried to fill the longing a little bit, ”he said.

The play “Confession of Love” was familiar to many of the audience, but there were some changes in the open-air performance, related to adapting to the stage, clear places of the actors, couples. the rest was the same. The one-act performance is dedicated to Yerevan ով in style similar to other Chamber performances: songs dedicated to Yerevan, words praising the capital, dance. And the actors come up with their real names, talk about old and new Yerevan, the streets. At the end of the performance, they also mention their birthplaces. Rafael Yeranosyan is from Armavir, Hasmik Danielyan is from Abovyan, Vahe Ziroyan is from Gyumri, Senik Barseghyan is from Artashat, Ani Lupen is from Yerevan.

Сообщение «Սիրո խոստովանություն» բաց երկնքի տակ появились сначала на .

Сообщение «Սիրո խոստովանություն» բաց երկնքի տակ появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


add
loading...
.

от admin