>

Ոչինչ, կարևորը քայլառաստ պաշտոնյաների պարգևավճարները չպակասի, ասֆալտն արվի, պաշտոնյաների հարյուրհազարանոց կոնյակների ու ծաղիկների պակաս չլինի, կառավարական ամառանոցը մի անգամ էլ վերանորոգվի: Հպարտ քաղաքացին էլ թող դիմանա, մինչև խոպան գնալը կբացվի: Բայց մենք պետք է մեծ պատիվ համարենք կիսաանգրագետ երիտհեղափոխականների միլիարդավոր պարգևավճարները . . . Սրանք արդեն Պետական պարտքը վերջին 7 ամիսների ընթացքում ավելացրել են 618 մլն դոլարով՝ մոտեցնելով 8 մլրդ դոլարին: Երկու-երեք տարի առաջ Նիկոլ անունով մի պատգամավոր կար, որ քննադատում էր այն ժամանակվա իշխանություններին արտաքին պարտքն ավելացնելու համար, իսկ հիմա ինքն է իշխանություն ու ավելի շատ է պարտքն ավելացնում: Ի դեպ, գույքահարկի մի քանի անգամ թանկացումն էլ թելադրված էր վարկատուների կողմից, որ կարողանանք փակել նոր վերցված վարկերը:

Նիկոլյան կառավարության չինովնիկները, որպես արդարացում, կարող են մեջբերել կորոնավիրուսը, իբրև թե չաշխատող տնտեսության պայմաններում երկրի կենսագործունեության ապահովման այլ ճանապարհ, քան պարտք վերցնելն էր, չկա: Սա, իհարկե, կլիներ ճիշտ և արդարացված, եթե իշխանությունը պարտք վերցներ միայն այս տարվա մարտից, երբ հայտարարվեց կորոնավիրուսային համավարակի մասին, սակայն, վերջին երկու տարում Հայաստանի արտաքին պարտքն ավելացել է 1,3 միլիարդ դոլարով, ինչը նշանակում է, որ Հայաստանի այսօրվա իշխանությունն ակտիվորեն պարտք է վերցրել նաև նախորդ տարի:

Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը, չի հետաքրքրում Հայաստանի ապագան, չի հետաքրքրում ուրվագծված այն գալիք չարիքը, որ հաջորդ սերունդները ստիպված են լինելու իրենց երկրում ապրել ստրուկի կարգավիճակով, քանի որ իրենց աշխատանքի արդյունքը վայելելու են մեր երկրի պարտատերերը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ գործող իշխանության ժամ առաջ հեռացումն օրհասական խնդիր-պահանջ է: Հայ Ազգի համար կյանքի և գործունեության պայմաններ կարելի է ապահովել միայն իր սնանկությունն ապացուցած իշխանության շուտափույթ հեռացմամբ, և նոր՝ ազգային-պետական քրիստոնյա իշխանության ձևավորմամբ:
Հետևապես՝ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, բոլորս միասին գնում ենք Ազատության հրապարակ, տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքին (միտինգի):

Nothing, it is possible that the bonuses of the officials will not be reduced, the asphalt will be made, there will be no shortage of hundreds of thousands of brandies and flowers of the officials, the government summer house will be renovated once again. Let the proud citizen endure until he goes to work. But we should consider it a great honor to pay billions to the semi-illiterate young revolutionaries. . .

They have already increased the state debt by 618 million dollars in the last 7 months, bringing it closer to 8 billion dollars. Two or three years ago, there was an MP named Nikol who criticized the authorities of that time for increasing the foreign debt, but now he is in power and increases the debt even more. By the way, the increase of the property tax several times was dictated by the creditors so that we could repay the newly taken loans.

Nikolai government officials can cite the coronavirus as an excuse, as if there is no other way to support the country in the face of a dysfunctional economy than to borrow. This, of course, would be justified if the government borrowed only from March of this year, when the coronavirus was announced, but in the last two years, Armenia’s foreign debt has increased by $ 1.3 billion, which means that the current Armenian government is actively borrowing. he took it last year. The current apical government does not care about the future of Armenia, does not care about the future of Armenia, does not care about the impending evil that the next generations will have to live in their country as slaves,

as the creditors of our country will enjoy the result of their work. “Armenian Eagles. The “United Armenia” party declares that the removal of the current government an hour ago is a fatal issue-demand. Living and working conditions for the Armenian Nation can be ensured only by the immediate removal of the government that has proved its bankruptcy, and the establishment of a new national-state Christian government.
Then, on September 19, at 5:00 pm, we all go to Freedom Square, to the victory rally (rally) with the slogan “LET’S LEAVE Nikol” to be held.

Сообщение Խաչիկ Ասրյան. Գործող ապիկար իշխանությանը չի հետաքրքրում Հայաստանի վաղվա օրը, չի հետաքրքրում Հայաստանի ապագան — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->