>

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5 ի N 670-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով փոփոխություն է նախատեսվում կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի և վնասի փոխհատուցման գումարների տրման հետ կապված։

Այս նախագծի փոփոխություններով էապես պարզեցվել է պարբերական և միանվագ բնույթ կրող վճարներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:

Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ բանկային հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստները և դրամական այլ վճարները, ինչպես նաև սոցիալական ապահովության հաշիվը` կենսաթոշակները և պարբերական բնույթ կրող այլ վճարներն անկանխիկ եղանակով վճարելու համար:

Ընդ որում, թե՛ միանվագ դրամական վճարների հաշիվը և թե’ սոցիալական ապահովության հաշիվը բանկում բացվում են անձի` լիազոր մարմնի տված տվյալների հիման վրա։ ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի և սոցիալական ապահովության հաշվի պայմանագրերի օրինակելի ձևերը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։

Գործող իրավակարգավորումների համաձայններկայումս, կենսաթոշակի, պատվովճարի, ամենամսյա պարգևավճարի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, վնասի փոխհատուցման, մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի գումարներն անկանխիկ եղանակով վճարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5‑ի N 670-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա կնքված կենսաթոշակների վճարման ծառայությունների մատուցման պայմանագրերի համաձայն:

The Ministry of Labor and Social Affairs has submitted for public discussion the draft decision of the Government of the Republic of Armenia “On Making Amendments to the Decision N 670-N of the Government of the Republic of Armenia of May 5, 2011”, which envisages changes in the pension, honorarium, monthly bonus, old age allowance, disability In connection with the payment of compensation in case of loss of a breadwinner.

The amendments to this bill have significantly simplified the administration of regular non-cash payments of one-time payments.

In particular, the Civil Code of the Republic of Armenia defines the account of one-time cash payments as a special bank account for non-cash payments of one-time benefits, other cash payments, as well as the social security account, pensions and other regular payments.

Moreover, both the lump sum payment account and the social security account are opened in the bank on the basis of the data provided by the authorized body. The authority to define exemplary forms of one-time payment account and social security account contracts concluded by the state body authorized by the Government of the Republic of Armenia has been reserved to the Government of the Republic of Armenia.

According to the current legisla

Сообщение ՇՏԱՊ…նոր փոփոխություն կենսաթոշակի, նպաստների հետ կապված. միայն իմանաք, թե ինչ է եղել — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->