>

Ինչ որ գաղտնի հավաքում, ասում են ոչ պակաս 100 երգիչ,

դերասան, թամադա որոշել են լքել Հայաստանը ապրուստի միջոց չունենալու պատճառով։ Դժվար է ասել, ում և ինչու է շանտաժում շոու բիզնեսի այս խումբը, կարծես ապրուստի միջոց ուրիշ կորցրածներ չկան։




Քոչարյանի զոհերը

Երբևէ նեղություն տեսածը այս պահին կզսպեր փողից կտրվելու վայնասունը ու կմտածեր ավելի համեստ ապրուստի մասին, ինչպես անում են շատերը կորոնավիրուսային ճգնաժամում։





Կորոնավիրուսն իր հերթին, բայց ուր են մի միջոցառմանը միանգամից մի քանի հազար դոլար գրպանը դնող այս խմբի մեկանգամյա օգտագործման երգն ու երգիծանքը սպառողները։

Այ որ, այն ճարպոտ ժամանակներին համեմատեիք բդեշխի լիցենզիայով օլիգարխից ստացած հազար դոլարը կոնսերվատորիայում կամ թատերականում դասավանդող պրոֆեսորի հազար դրամի հետ,


կամ էլ էլիտայի քեֆերին տիրոջ ու տիրուհու առջև ձեր աստղային քծնանքը համեմատեիք արվեստի անաստղ մշակի պարզ տքնանքի հետ,

հիմա կլինեիք այն մարդկանց շարքում, ովքեր իրենց բաժին նեղությունը երկրի երեսով չեն տալիս,



և գիտեք ինչու, որովհետև նրանք այնքան ազնիվ են նեղ օրվա մեջ, որ քիչ է պաշտպանում են ձեզ, հետն էլ ձեզ հղփացրած բդեշխից ազատվելը մշակութային ձեռքբերում են համարում

 

Сообщение Նվեր Մնացականյանի դիպուկ մեկ րոպեն Հայաստանը լքել ցանկացող շուրջ 100 մշակութային գործիչների մասին «Ինչ որ գաղտնի հավաքում, ասում են ոչ պակաս 100 երգիչ, դերասան, թամադա որոշել են լքել Հայաստանը…». появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->