>

Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա օրինակելի ուսումնական պլանները։
Հաստատությունում (2-12-րդ դասարաններ) գործում է սովորողների գնահատման 10 միավորային սանդղակ։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է հրամանից։

Գիտելիքների ստուգումների, հիմնական և միջնակարգ կրթության ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ կիրառվող գնահատման այլ սանդղակները բերվում են գնահատման 10 կամ 20 միավորային գրանցման։

Ուսումնական տարին բաժանվում է կիսամյակների: Սովորողների ընթացիկ գնահատականների հիման վրա ձևավորվում են կիսամյակային, իսկ կիսամյակային գնահատականների հիման վրա` տարեկան գնահատականները: Սակայն առաջին դասարանում սովորողներին ընթացիկ և ամփոփիչ գնահատականներ չեն նշանակվում. ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով: Հաստատությունում խմբային ուսուցման կազմակերպման հիմնական ձևը դասն է: Դասի տևողությունը 45 րոպե է:

Տարրական դպրոցում յուրաքանչյուր դասաժամի միջնամասում որոշակի ժամանակ հատկացվում է լիցքաթափող և վերականգնող վարժություններին ու խաղերին` Նախարարության մեթոդական ցուցումների համաձայն:

Դպրոցական բաղադրիչի տնօրինման կարգ.

1) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է Ուսումնական պլանի պետական բաղադրիչով տվյալ դասարանի պետական պարտադիր առարկայացանկում նախատեսված և (կամ) Նախարարության կողմից երաշխավորված լրացուցիչ առարկայացանկում ընդգրկված

առարկաներին, հոսքային կամ առանձին առարկաների խորացված ուսուցման ծրագրերի իրականացմանը և (կամ) սովորողների նախասիրություններին, ուսումնական հաստատության առանձնահատկություններին, համայնքի կարիքներին համապատասխան կրթություն կազմակերպելու նպատակով:

2) Դպրոցական բաղադրիչի ժամաքանակը պետական պարտադիր առարկաներին բաշխելու դեպքում ուսուցումն իրականացվում է սույն Ուսումնական պլանի միջնակարգ դպրոցի, ինչպես նաև ավագ դպրոցի հոսքերի ուսումնական պլանների հանրակրթական առարկաների համար նախատեսված ծրագրերով:

3) Նախարարության կողմից հաստատված ծրագրերով երաշխավորվում է «Կիրառական տնտեսագիտություն» (9-րդ դասարան), «Կյանքի հմտություններ» (2-8-րդ դասարաններ), «Բնապահպանություն» (7-8-րդ կամ 8-9-րդ դասարաններ), «Էկոլոգիա» (8-9-րդ դասարաններ), «Էներգիայի և ռեսուրսների օգտագործում» (7-րդ կամ 8-րդ դասարան), «Ֆերմերային գործ» (11-12-րդ դասարաններ), «Տրամաբանություն» (11-րդ դասարան), «Գրաբար» (7-րդ կամ 8-րդ և 11-րդ դասարաններ), «Հայոց եկեղեցու պատմություն»

(2-4-րդ դասարաններ), «Հայկական հարցի պատմություն» (11-րդ դասարան), «Հոգեբանություն» (7-8-րդ դասարաններ), «Մշակույթի պատմություն» (7-9-րդ դասարաններ), «Տնտեսագիտության» (10-11-րդ դասարաններ), «Ձեռնարկատիրական կրթություն» (10-11-րդ դասարաններ) առարկաների ուսուցումը: Նշված առարկաների ուսուցումը այլ դասարաններում Հաստատության կողմից կարող է իրականացվել դրանց առարկայական ծրագրերը սահմանված կարգով Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

4) Հաստատությունը կարող է ներդնել նաև նոր առարկաներ (դասընթացներ)՝ դրանց ծրագրերը Նախարարության կողմից հաստատվելուց հետո:

5) Հաստատության ուսումնական պլանի դպրոցական բաղադրիչի ժամաքանակի բաշխումը կատարվում է մանկավարժական խորհրդի որոշմամբ՝ ելնելով Հաստատության, դասարանի պատրաստվածությունից, մանկավարժներով, ծրագրերով, դասագրքերով և երաշխավորված լրացուցիչ առարկայացանկի որևէ առարկայի լիարժեք ուսուցման կազմակերպման նպատակով ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հանրակրթական ուսումնական հաստատությունների համար երաշխավորված այլ ուսումնական գրականությամբ ապահովվածությունից և ուսուցման կազմակերպման համար անհրաժեշտ այլ պայմաններից, ինչպես նաև Նախարարության հանձնարարականներից։

On August 31, the Minister of Education, Science, Culture and Sports Arayik Harutyunyan signed a new order approving the exemplary curricula for the 2020-2021 academic year.
The institution (grades 2-12) has a 10-point student assessment scale. Lawyer ․ net learns about this from the order.

Other scales of assessment used in knowledge tests, basic ավարտ secondary education և state final exams are brought to the assessment of 10 or 20 points of assessment.

The academic year is divided into semesters. Semi-annual grades are formed on the basis of students’ current grades, and annual grades are formed on the basis of semi-annual grades. However, first-graders are not assigned current final grades. The current assessment is done through characterization. The main way of organizing group training in the institution is the lesson. The duration of the lesson is 45 minutes.

In elementary school, in the middle of each lesson, some time is devoted to relaxing exercises and games in accordance with the Ministry’s methodological guidelines.

School component management procedure.

1) The time of the school component is allocated to the subjects included in the additional curriculum of the given class according to the state component of the Curriculum և (or) included in the additional curriculum guaranteed by the Ministry, the implementation of in-depth or separate subject programs և (or) to organize appropriate education.

2) In case of allocating the school component time to the state compulsory subjects, the education is carried out by the programs envisaged for the general education subjects of this

Curriculum secondary school, as well as the high school stream curricula.

Сообщение Արայիկ Հարությունյանի հրամանը՝ դպրոցներում դասերի տևողության և գնահատման մասին — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->