>

Դերասան-հաղորդավար Դավիթ Գրիգորյանը երեկ հայր է դարձել: Կինը՝ Մանու Ալավերդյանը, ամուսնուն զույգ աղջիկ է պարգևել: Փոքրիկները լույս աշխարհ են եկել 2 կգ քաշով ու 45 սմ հասակով: Երջանիկ ծնողները դուստրերի համար անուններն արդեն ընտրել են՝ Սիենա և Լուսին:

Դավիթն արդեն հասցրել է գրկել նորածիններին: Նա աննկարագրելի ու անբացատրելի զգացողություններով կիսվել նաև սոցցանցի իր էջում՝ կատարելով հուզիչ գրառում.




Քոչարյանի զոհերը

«Այսօր մի բռում տեղավորվող երկու ողջ տիեզերք եմ պահել։




Սկզբում թվում էր, թե ապակու պես կփշրվեն, ապա հզորանում ես, դառնում անպարտելի ու պատրաստ ես լողալ էդ տիեզերքներում ու նրանց ջերմ ու փայլող, դեռ փակ, բայց խոսուն աչուկներում։

Այսօր գրկել եմ տիեզերքը։ Ես իրավունք եմ ստացել կյանք տալու երկու մարդուկի։ Ես՝ մեկը, ով դեռ երեկ էր խաղալիք մեքենաների հավաքածու հավաքում, այսօր ծնող կոչվելու պատիվ ունեմ։ Իմ սքանչելի ու ապշեցնող, ժայռի ամրությամբ ու ծաղկի մեղմությամբ ձուլված սիրելիի հետ, նրան անչափ սիրելու արդյունքում կյանք եմ տվել երկու մարդու։

Աչքերս փակում եմ, ու կոկորդս ցավում է երջանկության հուզմունքից։ Աննկարագրելի թռիչք։


Ինչպես կուզեի հիմա Լուսինն իջեցնել Սիենայի ամպերին ու երգել կնոջս համար․․․

Մառվլո՜ս, ուոնդեֆու՜լ․․․ Ժամեր առաջ բռիս մեջ երկու տիեզերք եմ պահել։ Նրանք իմն են։ Ի՛մը։


Նա մայրիկ է, իսկ ես՝ հայրիկ․․․

Շշուկով կիսվում եմ ու գոռալով ցնծում եմ։

Ուզում եմ, ուզում եմ․․․ որ բոլորդ նույնը զգաք»,- գրել է դերասանը։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->