>

Կորոնավիրուսն ամենասարսափելի հիվանդությունը չէ, որին բախվել է մարդկությունը։ Ռուսական Առաջին ալիքի «Здоровье» հաղորդման եթերում հայտարարել է հեռուսահաղորդավարուհի և բժիշկ Ելենա Մալիշևան։

Ելենա Մալիշևա
© SPUTNIK / КИРИЛЛ КАЛЛИНИКОВ
Դիմակի պատճառով բշտիկնե՞ր են առաջանում․ Մալիշևան խոսել է ակնեի դեմ պայքարի 3 եղանակի մասին
«Համավարակի ժամանակ մարդիկ սկսել են կենտրոնանալ կորոնավիրուսի վրա և մոռացել են ավելի վտանգավոր հիվանդությունների ամսին։ Կորոնավիրուսը ամենավտանգավորը չէ և, ինչպես երևում է, առհասարակ սարսափելի հիվանդություն չէ»,-ասել է Մալիշևան։




Քոչարյանի զոհերը

Նրա խոսքով՝ մահերի վիճակագրության մեջ կորոնավիրուսն աշխարհում 17-րդ տեղն է զբաղեցնում։





«Ամենասարսափելի հիվանդությունների հնգյակում են թոքախտը, հեպատիտ B-ն, թոքաբորբը, ՁԻԱՀ-ը և մալարիան»,-նշել է նա։


Մալիշևան ընդգծել է, որ չնայած դեղամիջոցների և պատվաստանյութերի առկայությանը, այդ հիվանդությունները մարդու համար ամենավտանգավորն են մնում։

«Աղջիկ ենք ունենալու»․ ռուս հայտնի հաղորդավարուհի Մալիշևան մեկնել է ԱՄՆ



Ելենա Մալիշևան ռուս հեռուստահաղորդավարուհի է, բժիշկ-թերապևտ, սրտաբան, մանկավարժ, բժշկական գիտությունների դոկտոր, հասարակական գործիչ։ 1997թ․-ից վարում է ռուսական Առաջին ալիքով հեռարձակվող «Здоровье», 2010թ-ից՝ «Жить здорово!» հաղորդաշարերը։

Сообщение Կորոնավիրուսն ամենասարսափելին չէ․ Մալիշևան ներկայացրել է մահացու հիվանդությունների հնգյակը появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->