>

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը ասաց՝ Քոչարյանի գործի հետ կապված՝ ատելության ֆոն է ստեղծվել։


«Իրեն մեղսագրվում է սահմանադրական կարգը խախտելը, ոչ թե տասը հոգու սպանության գործը», — ասաց պաշտպանը՝ ընդգծելով՝ շատերի մեջ ատելություն է առաջացել՝ մտածելով, որ այս տասը հոգու սպանության մեջ Քոչարյանն է մեղադրվում։







Քոչարյանի զոհերը

Հայկ Ալումյանը նշեց՝ համաձայն չէ այն փաստարկին, թե Քոչարյանը ազատության մեջ գտնվելով՝ կարող է խոչընդոտել նախաքննության ընթացքին։


«Քոչարյանին օր ու գիշեր հսկում են ԱԱԾ-ի մարդիկ․ եթե նա խոչընդոտի նախաքննությանը և ինչ-որ բան անի, զանգի, դա միանգամից պարզ կդառնա։

Պատկերացնո՞ւմ եք՝ անընդհատ լինել երեք հոգու հսկողության ներքո, և երեքն էլ ԱԱԾ-ից են», — ընդգծեց Հայկ Ալումյանը։


Աղբյուր՝ Asekose.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->