>

Վերջերս մամուլում շատ է շրջանառվում դժգոհություններ՝ կապված Շենգավիթի հարկային տեսչության հետ: Տնտեսվարողները դժգոհում են հատկապես անհարկի տուգանքներից: Համացանցում մեծ աղմուկ բարձրաձրած տեսանյութից հետո, որտեղ տնտեսվարողը պահանջում էր հարկայինի աշխատակցին ներկայանալ և հիմնավորել, թե ինչո՞ւ է փորձում տուգանել այն պարագայում, երբ ծրագիրն աշխատում է խափանումներով, փորձեցի մի փոքր ուսումնասիրել, թե ում հրահանգով են իրականում անցնում տուգանք-տուգանք մինչև վերջ քայլին  հարակայինի աշխատակիցները:

Պարզվում է՝ Շենգավիթի հարկային տեսչության պե­տը  Արմեն Օհանյանն է, ով ամեն աստծո օր «գռդոնի» է ուղարկում իր աշխատակիցներին: Ժողովրդական մի խոսք կա՝ «Ձուկը գլխից է հոտում», իսկապես բնութագրում է այս անձին: Նոր Հայաստանում նման բարձր պաշտոնի նշանակել մեկին, ով քրեական ենթամշակույթով է ապրում, աբսուրդ է: Բայց համացանցը փորփրելուց հետո՝ պարզվում է, որ նա ոչ միայն քրեական ենթամշակույթն է իր մեջ կրում, այլ նաև՝ Ռաֆիկ Մաշադյանին: Ասում են՝ նրա հովանավորը, ըստ մամուլի հրապարակումների, ՊԵԿ փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանն է, ում շնորհիվ Օհանյանը 2 տարի չհաճախե­լով աշխատանքի և ստանա­լով աշխատավարձ՝ սպասում էր հերթական բարձրացմանը: 

http://politik.am/am/zhamanak-texakalic-pet-3-amsum-rafik-mashadyani-hovanavoryal-armen-ohanyany-nshanakvel-e-shengaviti-harkayin-teschutyan

Ուշագրավ է, որ Օհանյանը Շենգավիթի հարկայինի պետի տեղակալ էր նշանակվել, սակայն 3 ամիս անց տեղակալից դարձավ պետ: Ի դեպ, Օհանյանին աշխատանքի չհաճախելու համար աշխատանքից ազատել էր ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, սակայն Ռաֆիկ Մաշադյանի՝ առաջին տեղակալ նշանակվելուց հետո Օհանյանի մոտ սկսվեց «պաշտոնների շքերթ»։ Դեռ սա քիչ է մի բան էլ պարզվում է, որ սրանք ընտանյոք հանդեձ Հարկայինը սարքել են իրենց համար դուքյան: Այն, որ ՊԵԿ-ում կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք համակարգում աշխատում են ընտանյոք հանդերձ, ազգով-տակով, բազմիցս անդրադարձել ենք։ Բայց, որ հայր ու որդի նույն պաշտոնը զբաղեցնեն, հազվադեպ է լինում։ Ըստ հրապարակումների՝ Արմեն Օհա­նյանի որդին էլ՝ Սինոդ Օհա­նյանը, Արաբկիրի հարկայինի պետի տեղակալն է:

Իսկ հիմա ըստ էության՝   ՊԵԿ-ում աշխատում են անձինք, որոնց վրա արդեն իսկ կան քրեական գործեր՝ կապված զենքով քաղաքացիների վրա կրակելու հետ։ Նրանց մեջ է նաև Շենգավիթի հարկայինի պետ Արմեն Օհանյանը, ում 2007 թվականին մեղադրանք էր առաջադրվել, մեքենան կայանելու թեմայով վիճաբանության ընթացքում ծառայողական «Մակարով» տեսակի ԲՊ3103 համարի ատրճանակից քաղաքացու մեքենայի կրակելու համար։ Նրա հետ այդ ժամանակ դեպքի վայրում էր եղել ներկայումս խոշոր հարկ վճարողների տեսչության պետ Արթուր Հարությունյանը։

https://hraparak.am/post/2d4a56a35b9206f12b4f44f2ca0a0acb?fbclid=IwAR0B0zZWbYzm-HKPTSMpByEykvdJhH6x2qxD1bYYx6MukikP0l7lhh0lS2Y

Գործն, իհարկե, բարեհաջող ջրվել է, իսկ Օհանյանը մինչ այժմ ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյա է, բայց եկել է պատասխան տալու ժամանակը:

Ըստ մեծ հասած լուրերի՝ նա  տնտեսվարողների հետ շփումների ժամանակ ևս կռուտիտի լեզվով է խոսում, թե ինչ անում է վերևների հրահանգով  է անում, այլ ոչ թե՝ սեփական որոշմամբ:

Հեղինակ՝ Ազատ խոսք

Recently, there have been many complaints in the press about the Shengavit Tax Inspectorate. Businessmen are especially dissatisfied with unnecessary fines. After the video that caused a stir on the Internet, where the businessman demanded to introduce himself to the tax officer և to justify why he is trying to fine in case the program works with failures, I tried to study a little on whose instructions they actually pass fines until the end of the step adjacent employees.

It turns out that the head of the Shengavit Tax Inspectorate is Armen Ohanyan, who sends his employees to the “grdon” every day. There is a popular saying, “Fish stinks from the head” that really describes this person. To appoint someone who lives in a criminal subculture to such a high position in the new Armenia is absurd. But after searching the internet, it turns out that he carries not only the criminal subculture, but also Rafik Mashadyan. It is said that his sponsor, according to media reports, is SRC Deputy Chairman Rafik Mashadyan,

thanks to whom Ohanyan, having not attended work for two years and received a salary, was waiting for another increase. It is noteworthy that Ohanyan was appointed deputy head of the Shengavit tax department, but three months later became deputy head. By the way, Ohanyan was fired by the former chairman of the State Revenue Committee Vardan Harutyunyan for not attending work, but after Rafik Mashadyan was appointed first deputy, a “parade of positions” started for Ohanyan. It turns out that this is not a small thing, that they have set up the Tax Office for themselves as a family. We have repeatedly referred to the fact that there are many officials in the State Revenue Committee who work in the system together as a family, nationwide. But it is rare for a father and son to hold the same position. According to the publications, Armen Ohanyan’s son, Sinod Ohanyan, is the deputy head of the Arabkir tax office.

Сообщение Հարկային պետ, թե քրեական բանդիտ. Ի՞նչ է կատարվում Շենգավիթի Հարկայինում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->