>

Զայրույթից տեղս չեմ գտնում պարզապես: Համաշխարհային նեոլիբերալիստական ուժերի կողմից Հայաստանում իշխանության է բերվել նույն այդ ուժերի կողմից մեր հասարարակական օրգանիզմին խորթ մի խմբակ, որը, չունենալով որևէ արժեհամակարգ, կատարում է իր տերերի հրահանգներն ու պատվերները: Միթե՞ դուք համաձայն եք, որ մեր երեխաները հայ գրականության փոխարեն, ուղղակի գրականություն պետք է սովորեն, այն գրականությունը, որտեղ քողարկված պոռնոգրաֆիկ բնույթի տեքստեր կան։

Չէ՜, ես համաձայն չեմ այս այլասերվածությունների հետ, պարզապես գիտակցեք ու յուրաքանչյուրդ ձեր ընտանիքի, երեխաների համար պետք է պայքարեք։
Իսկ ո՞րն է նեոլիբերալիստների հիմնական նպատակը և ինչո՞ւ են նրանք այդպես հետևողականորեն մտնում հայ ընտանիքներ, դպրոցներ և եկեղեցիներ, փորձում ոչնչացնել այն արժեքները, որոնց շնորհիվ է, որ մենք մեզ Հայ ենք զգում:

Նեոլիբերալիստների նպատակն ազգային ու պետական սահմանների, ազգերի ու կրոնների, լեզուների ու մշակույթների, հին ավանդույթների ու ընտանեկան արժեքների վերացումն է: Սրանց նպատակն իրենց կողմից վերահսկելի՝ մարդկային մեկ ընդհանուր հանրույթի ձևավորումն է, որը հնազանդ կծառայի ու կաշխատի տրանսնացիոնալ կորպորացիաների համար, որոնք իրենց ընդարձակման և համաշխարհային տիրապետության վերջնական հաստատման համար պետք է ոչնչացնեն նաև ազգային տնտեսությունները:

Ասում եմ՝ ՉԻ ՍՏԱՑՎԵԼՈւ իրագործել ձեր պիղծ երազանքը, դուք չեք տեսնելու օր ու արև: Ուստի՝ կոչ եմ անում, բոլոր բոլորին, ովքեր դեմ են այս ոչ ազգային արժեհամակարգի հաստատմանը, միանալ սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով հաղթական հավաքին (միտինգի), որը կազմակերպել է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը: Քանզի կուսակցության համար թանկ են հայոց ազգային, Քրիստոնյա արժեքներն ու հայոց ազգային ինքնությունը: Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք գլխատել Հայաստանը զավթած նեոլիբերալիստական հրեշին, ու կանգնեցնել «թավշյա, անարյուն» հեղափոխության ընթացքը, որի վերջնարդյունքը լինելու է Հայոց Ազգային Պետության և Հայոց Ազգային Ինքնության ոչնչացումը:

Բոլոր այն Հայ մարդիկ, ովքեր մերժում են նեոլիբերալիստական ֆաշիզմը և կողմ են մեր ազգային ինքության պահպանմանը, պետք է տարանջատվեն Հայաստանի այսօրվա օտարահպատակ իշխանությունից, իրենց քաղաքացիական դիրքորոշմամբ ցույց տան, որ կանգնած են ազգային, Քրիստոնյա արժեքների պաշտպանության դիրքերում: Միայն հստակ տարանջատվելով Հայաստանի այսօրվա թրքապաշտ իշխանությունից՝ մենք կկարողանանք ցույց տալ, որ իշխանությունը բռնազավթած խմբակն իր արատավոր գործունեության իրականացման համար չունի հասարակական աջակցություն:

I just can’t find my place out of anger. The world neoliberal forces have brought to power in Armenia by the same forces a group alien to our social organism, which, having no value system, fulfills the orders and orders of its owners. Do you agree that instead of Armenian literature, our children should just study literature, the literature where there are hidden pornographic texts?

No, I do not agree with these perversions, just realize and each of you must fight for your family, children.
And what is the main goal of the neoliberals? Why do they so consistently enter Armenian families, schools, churches, try to destroy the values ​​that make us feel Armenian?
The goal of the neoliberals is to eliminate national and state borders, nations and religions, languages ​​and cultures, old traditions and family values. Their goal is to create a single, controllable human community that will obediently serve and work for transnational corporations that must destroy national economies in order to expand and finally establish world domination.

I say, you will NOT be able to realize your vile dream, you will not see day and night! Therefore, I call on all those who are against the establishment of this non-national value system to join the victory rally (rally) on September 19 at 5:00 pm in Freedom Square with the slogan “LET’S REMOVE Nicole”. , which was organized by “Armenian Eagles. United Armenia “

Сообщение Խաչիկ Ասրյան. Մերժե՛նք նեոլիբերալիստական ֆաշիզմը` սեպտեմբերի 19-ի Համազգային միտինգով — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin