>

Չնայած կորոնավիրուսի համաճարակի պատճառով դասերն ամբողջ ծավալով չեն անցկացվում, այդուհանդերձ առաջին կուրսի ուսանողները ստիպված են 70-160 հազար դրամ ավելի վճարել բարձրագույն ուսումնական հաստատությանը` ուսանող կոչվելու համար։ Ի դեպ, ամենաշատը թանկացել են մեծ պահանջարկ վայելող ֆակուլտետները: Այ, հենց այս օրվա համար էին երիտասարդները փողոց փակում, դասերից փախնում, հենց այս օրվա, որ թավշյա հեղափոխությունը կուլ տա իր զավակներին: Այո՛, սիրելի երիտասարդներ, դուք ևս խաբված եք, դուք ևս հավատացել եք սրբապիղծ Փաշինյան Նիկոլին, դուք ևս վստահել եք նրան, բայց ավաղ՝ հենց ձեզ է խժռում նա:
Եվ ուրեմն՝ ազատվել է պետք: Վաղվա ապագան դուք եք և պետք է Ձեզ ԱՆՎՃԱՐ կրթություն տրամադրվի: Իսկ այդ պահանջն այսօր ներկայացնում է «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը:

Նա հստակ պահանջում է՝
Հայաստանում կրթությունն ամբողջությամբ՝ նախադպրոցականից մինչև բարձրագույն, պետք է լինի միայն ու միայն պետության հոգածության ներքո, այսինքն՝ բացառապես անվճար:
Հայաստանում բուհական համակարգն օպտիմալացնել, այսինքն՝ Հայաստանի տարածքում գործող բուհերի թիվը կրճատել՝ միավորելով իրար, և օպտիմալացված պետական բոլոր բուհերին ֆինանսավորել ամբողջությամբ՝ պետական բյուջեից (ծնողն այսուհետ էլ չպետք է վաճառի իր կամ իր պապական տունը, որպեսզի այդ գումարով իր երեխային կամ երեխաներին կրթի Հայաստանում: Պետությունը պետք է 100%-ով իր վրա վերցնի այդ ծախսերը):

Միաժամանակ, Կրթության և գիտության նախարարությունը պետք է մշակի հստակ կանոնակարգ՝ պետական բուհերի ուսանողների ընդունելության և ընթացիկ քննությունների վերաբերյալ:
Հայ սերնդին կրթելը պետք է լինի միա՛յն ազգային-պետական մակարդակով և անվճար ու վե՛րջ:
Իսկ այս պահանջի ի կատար ածման համար անհրաժեշտ է միայն միանալ Խաչիկ Ասրյանի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում տեղի ունենալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոս-օրակարգով Համազգային հաղթական հավաքին:

Although the classes are not fully organized due to the coronavirus epidemic, the freshmen still have to pay 70-160 thousand drams more to the higher education institution to be called a student. By the way, the most expensive faculties have become more expensive. Oh, it was for this day that the young people closed the streets, ran away from classes, just for this day, that the velvet revolution would swallow its children. Yes, dear young people, you have been deceived, you have believed in the blasphemous Nikol Pashinyan, you have trusted him, but alas, he is eating you.

And so we have to get rid of it. You are the future of tomorrow և you should be provided with FREE education. And that demand is presented today by “Armenian Eagles. United Armenia “party leader Khachik Asryan. He clearly demands:
Education in Armenia as a whole, from pre-school to higher education, should be under the care of the state, that is, exclusively free of charge.
To optimize the university system in Armenia, ie to reduce the number of universities operating in Armenia by uniting them, և to finance all optimized state universities in full from the state budget (the parent should no longer sell his or her grandparents’ house to educate their child or children in Armenia with that money. The state must bear those costs 100%).

At the same time, the Ministry of Education and Science should develop a clear regulation on the admission of students to state universities and current exams.
Education of the Armenian generation should be only at the national-state level, free of charge and that’s it.
And in order to fulfill this demand, it is only necessary to join Khachik Asryan’s national victory rally to be held on September 19 at 5:00 pm in Freedom Square with the slogan “LET’S REMOVE Nikol” on the Victory Day.

Сообщение Եթե ուզում ես Հայաստանում կրթությունը դառնա անվճար, ապա սեպտեմբերի 19-ին, Ազատության հրապարակում միացիր Խաչիկ Ասրյանին — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->