>

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օգոստոսի 17-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 100 օրվա կապակցությամբ Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին տեղեկության հրապարակումից հետո քաղաքացիները սկսել են շատ ակտիվ նախապատրաստվել դրան:







Քոչարյանի զոհերը

Մասնավորապես քաղաքացիներից շատերը վարչապետ Փաշինյանին ուղղված նամակներ են պատրաստել եւ նրանք ձգտելու են այդ օրը նամակները փոխանցել նրան:


Ենթադրվում է՝ այդ նամակներում մեծամասամբ անձնական խնդրանքներ են լինելու, եւ ակնկալիքներ, որ Փաշինյանը կլուծի իրենց խնդիրները:

Բացի այդ` արդեն իսկ ինքնաբուխ ստեղծվել են բազմաթիվ նախաձեռնություններ, որոնք այդ օրը պետք է տարբեր վայրերից երթով հասնեն հրապարակ՝ միանալու հանրահավաքի մասնակիցների հոծ բազմությանը»:


Ավելի մանրամասն օրաթերթի այսօրվա համարում

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->