>

Հայաստանում սեպտեմբերի 6-ի դրությամբ COVOD-19 ախտորոշում ունեցող քաղաքացիներից ծանր վիճակում է 178-ը, ծայրահեղ ծանր՝ 45-ը, թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված է 17 պացիենտ. դինամիկան նվազման միտում ունի: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:

«Այս պահին ծայրահեղ ծանր և ծանր վիճակում պացիենտների թիվը դեպի նվազում է գնում: Դեռ մեկ ամիս առաջ մենք ունեինք 300, 400-ի հասնող ծանր, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիներ: Երեկվա դրությամբ նրանց թիվը 240 է: Օրական կտրվածքով էլ այն դեպի նվազում է գնում»,-ասաց խոսնակն ու հույս հայտնեց, որ առաջիկայում չի էլ ավելանա:

Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը պայմանավորված է նրանով, թե նոր արձանագրվող դեպքերը որքանով կաճեն: Այս պահին դինամիկան դեպի նվազում է գնում: Խոսնակը, սակայն, քաղաքացիներին հորդորեց զգոնությունը չկորցնել, որ այս վիճակը հնարավոր լինի պահպանել:

Հայաստանում սեպտեմբերի 7-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 44845 դեպք, որոնցից 40121-ն` առողջացած: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3549 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 900 դեպք:

As of September 6, 178 citizens with COVOD-19 diagnosis in Armenia are in serious condition, 45 are in extremely serious condition, 17 patients are connected to the artificial lung ventilation device. The dynamics tend to decrease. Spokeswoman for the RA Minister of Health Alina Nikoghosyan stated this in a conversation with “Armenpress”.

“Currently, the number of patients in critical condition is declining. A month ago, we had 300, 400 citizens in critical condition. As of yesterday, their number is 240. It is decreasing on a daily basis, “the speaker said, expressing hope that it will not increase in the near future. The number of citizens in critical condition is conditioned by the fact that the n

umber of newly registered cases will increase. At the moment, the dynamics are declining. The speaker, however, urged the citizens not to lose vigilance so that this situation could be maintained.

As of September 7, a total of 44,845 cases of coronavirus disease were confirmed in Armenia, of which 40,121 were cured. 3549 patients are currently receiving coronavirus treatment.

Сообщение ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակը լավ լուր է հայտնում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->