>

Առաջին Լրատվականը գրում է.

Արմավիրի նախկին մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով դատավարությունը թեև շարունակվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, սակայն դատավարության ընթացքը ֆարս է հիշեցնում սպանվածի եղբորը՝ Արամ Սիմոնյանին։

Վերջին դատական նիստը նախօրեին էր, սակայն հետաձգվեց, քանի որ ոստիկանության մեքենան փչացել էր, և անհնարինություն էր առաջացել Մանուկ Սիմոնյանի սպանության մեջ մեղադրվող նրա կնոջը՝ Ռուզաննա Մկրտչյանին, ներկայացնել դատարան։

Արամ Սիմոնյանն ասաց, որ դրան զուգահեռ ինքն է միջնորդություն ուղարկել դատարան, որպեսզի դատական նիստերը առանց իր մասնակցության չկայանան, քանի որ ինքը գտնվում է ՌԴ-ում և կորոնավիրուսի պատճառով չի կարողանում գալ ու ներկա գտնվել նիստերին։

«Այդ դատավարությունը առանց այդ էլ ֆարս է, եթե ես էլ այնտեղ չլինեմ, ինչ ուզեն՝ կանեն, կվերջացնեն ու կավարտեն դատաքննությունը։ Ես բազմաթիվ միջնորդություններ եմ ներկայացրել, բացարկ եմ հայտնել և դատավորին, և դատախազին, սակայն իմ որևէ միջնորդություն չի բավարարվում։ Մեղադրող դատախազը, դատավորը միտումնավոր կերպով գործը տանում են այլ ուղով, որպեսզի իրականությունը չբացահայտվի։ Տպավորություն է, որ մեղադրող դատախազն ու դատավորը երդվել են գործը նման տեսքով տանել մինչև վերջ»,- ասաց Սիմոնյանը՝ հավելելով, որ ամեն ինչ անելու է, որպեսզի հոկտեմբերին նշանակված նիստին մասնակցի։

Արամ Սիմոնյանը մեզ հետ զրույցում ասաց, որ վերլուծելով այս ամենը, զարգացումները՝ հանգում է եզրակացության, որ իր եղբորը՝ Մանուկ Սիմոնյանին, ո՛չ նրա որդին է սպանել, ոչ էլ կինը: «Պարզ երևում է, որ ո՛չ որդին՝ Նորիկ Սիմոնյանն է սպանել, ոչ էլ կինը։ Գուցե նրանք մասնակից են եղել, բայց իրենք չեն սպանել, քանի որ հարցեր կան, որոնց իրենք չեն կարողանում պատասխանել։ Բայց բերաններն էլ փակ են պահում։ Ես սկսում եմ մտածել, որ կատարվածը ոչ թե ընտանեկան բռնության հետևանք է եղել, այլ պետպատվեր։ Հակառակ դեպքում ես չեմ կարող հասկանալ դատավորի, դատախազի պահվածքը»,- ասաց Սիմոնյանը՝ չմանրամասնելով, թե «պետպատվեր» ասելով ինչ կամ ում նկատի ունի։

Նշենք, որ այս սպանության գործով միայն Ռուզաննա Մկրտչյանն է անազատության մեջ։ Որդին ազատության մեջ է, նրան մեղադրանք առաջադրված չէ այն պարագայում, երբ նա դատարանում վկայության ժամանակ նշել է, որ ինքն է մոր հետ հոր դիակը տարել, կապկպել, նետել ձորը, ապա քարեր գլորել դիակի վրա, փշերով ծածկել։ «Սա հանցագործությանը օժանդակել է, բայց Նորիկի նկատմամբ անգամ տուգանք չի նշանակվել։ Նա այսօր ազատության մեջ է, ամբողջ օրն էլ տեսակապով մոր հետ է խոսում, ապա լուսանկարները հրապարակում սոցցանցերի իր էջերում։ Իսկ թե Ռուզաննային ինտերնետ ու տեսակապի հնարավորություն որտեղից, այդ հարցին էլ թող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը պատասխանի, որի թողտվությամբ այսօր քրեակատարողական հիմնարկները դարձել են սանատորիա»,- ասաց Արամ Սիմոնյանը։

Սպանված Մանուկ Սիմոնյանի եղբայրը վստահություն չունի, որ այս դատավարության շրջանակներում իրականությունը վեր կհանվի, և ի վերջո պարզ կդառնա, թե ինչու և ով սպանեց իր եղբորը։ «Բոլորը մի կոճի թել են, փաթաթված են մի կծիկի վրա։ Ես հույս չունեմ, որ հայաստանյան դատարաններում ինչ-որ բան կբացահայտվի։ Ոնց նախաքննությունն է գնացել, այդպես էլ դատաքննությունը կլինի, ու հարցը կփակեն»,- եզրափակեց սպանվածի եղբայրը։

The First Newspaper writes:

The trial over the murder of Manuk Simonyan, an advisor to the former governor of Armavir, is still going on in the Court of General Jurisdiction of Armavir region, but the trial is reminiscent of the victim’s brother, Aram Simonyan.

The last court session was yesterday, but it was postponed because the police car was damaged, it was impossible for his wife, Ruzanna Mkrtchyan, accused of killing Manuk Simonyan, to appear in court.
Aram Simonyan said that at the same time he had sent a motion to the court so that the court hearings would not take place without his participation, as he was in Russia and could not come and attend the hearings because of the coronavirus.

“That trial is already a farce, if I am not there, they will do whatever they want, they will end and finish the trial. I have submitted many motions, I have challenged both the judge and the prosecutor, but none of my motions is satisfied. The accusing prosecutor and the judge deliberately take the case in another way so that the reality is not revealed. The impression is that the accusing prosecutor and the judge have sworn to take the case to the end in such a way, “Simonyan said, adding that he will do his best to participate in the session scheduled for October.

Aram Simonyan told us that analyzing all this, the developments, he comes to the conclusion that neither his son nor his wife killed his brother, Manuk Simonyan. “It is clear that neither his son Norik Simonyan nor his wife killed him. Maybe they participated, but they did not kill, becau

se there are questions that they can not answer. But they also keep their mouths shut. I start to think that what happened was not a result of domestic violence, but a state order. “Otherwise, I can not understand the behavior of the judge, the prosecutor,” said Simonyan, without detailing what or by whom he means “state order”.

Сообщение Այսքան տարի անց. առաջին անգամ. միայն իմանաք, թե ինչ է հայտնի դարձել Մանուկ Սիմոնյանի սպանության գործով պարզվում է… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->