>

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնի գլխավոր մուտքի բակում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր

Զաքարյանը և նույն վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա –Սեբաստիա քննչական բաժնի քննիչները՝ բաժի պետի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ մեկ այլ վիրավոր էլ գտնվում է «Աստղիկ» բժշկական կենտրոնում: *** 20:00 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկանները պարզել են վիրավորի ինքնությունը. նա Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայի բնակիչ, 33-ամյ Հենրիխ Հովհաննիսյանն է, իսկ ոստիկանության մի քանի ստորաբաժանումների ծառայողներ որոնողական աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար, թե որտեղ են տեղի ունեցել կրակոցները: Այս պահին նրանք որոնողական աշխատանքներ են իրականացնում ժողովրդին հայտնի 3-րդ գյուղի և 4-րդ գյուղի տարածքում, այդ թվում՝ գերեզմաններում:

**** 21:20 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են կրակոցների վայրը, որտեղ հայտնաբերվել են կրակված պարկուճներ, փայտե մահակ (բիտա), կոտրված ակնոց, քարեր, որոնց վրա կան արնանման հետքեր: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա–Սեբաստիա քննչական բաժնի քննչական խումը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի գլխավորությամբ: Դեպքի վայրում են նաև Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում է նաև Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ռուբեն Մկրտչյանը: Փաստի առթիվ Հ. Ղազարյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի, 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/07/1164037/

An emergency occurred in Yerevan a while ago. At around 6:10 pm, the operative control center of the Yerevan City Police Department received a call that there was a body of a man with a gunshot wound in the main entrance of Astghik Medical Center. Photojournalist Gagik Shamshyan reports from the scene that Armen Gasparyan, the head of the Yerevan City Police Department, Arthur Zakaryan, the

deputy head of the department, and the officers of the Criminal Investigation Department of the same department, headed by Hovhannes Aristakesyan, arrived at the scene. The operative group of the Malatia police department headed by the head of the department Andranik Meloyan also arrived. The investigators of the Malatia-Sebastia Investigation Division of the Investigation Department of the Investigation Committee of Armenia headed by the head of the division also arrived. The police and the investigati

on department are trying to find out the identity of the deceased. Several citizens gathered at the scene, who refused to speak in front of the camera, said that another wounded person was in Astghik Medical Center. *** 20:00 A little while ago, the photojournalist reported that the police found out the identity of the wounded. He is 33-year-old Henrikh Hovhannisyan, a resident of Baghramyan Avenue in Yerevan, and officers from several police departments are conducting a search to find out where the shooting took place. At the moment, they are carrying out search operations in the area of ​​the well-known 3rd village, 4th village, including graves. **** 21:20 The photojournalist recently reported that police and investigators found the scene of the shooting, where they found shotgun shells, a wooden stick (bita), broken glasses, stones with t

races of blood on them. The Malatia-Sebastia Investigation Division of the Investigation Department of the Investigation Committee of Armenia, headed by Hrach Ghazaryan, is currently investigating the scene. The investigators of the investigation department of Ajapnyak and Davitashen administrative districts headed by the head of the department Arman Baghdasaryan are also at the scene. Ruben Mkrtchyan, Deputy Head of the Investigation Department of the city of Yerevan, is also at the scene.

Regarding the fact, H. By Ghazaryan’s decision, an investigative group was set up, a criminal case was initiated according to Article 34-104, Part 2, Article 235, Part 1 of the RA Criminal Code. Notification. A person suspected or accused of an alleged crime is presumed innocent until proven guilty in accordance with the RA Criminal Procedure Code by a court judgment that has entered into force. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/09/07/1164037/

Сообщение ՇՏԱՊ. սարսափելի դեպք. բոլորը շտապում են դեպքի վայր… գետնին արնաշաղաղ դի. միայն իմանաք, թե ում են կրակել — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->