>

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝








Քոչարյանի զոհերը

Սիրելի լրագրողներ, բոլորիդ միանգամից այստեղ պատասխանեմ, էլի։ Միակ մեկնաբանությունս Քոչարյանի հարցազրույցի վերաբերյալ․

Այո, մեր իշխանության օրոք Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում թախտաբիթիներ չեն լինելու։ Միայն հանցագործներ։


Հիշեցնենք, որ քիչ առաջ էլ նա մեկ այլ գրառում էր կատարել, որում ասել էր.


Էս հանրահավաքին գալու համար իմ հետ լուսանկար պետք չի, համարձակ եկեք։ Հետագա ակցիաների համար լուսանկարի հարցն էլ վաղը տեղում կարող ենք լուծել։ )))

Իսկ եթե լուրջ, ապա իմ համոզմամբ մենք պետք է հնարավորինս ավելի ու ավելի շատ կիրառենք հին հունական մոդելի ուղղակի ժողովրդավարությունը՝ մարդկանց կողմից անմիջականորեն հարցերի քննարկումը և որոշումների ընդունումը հրապարակներում, ինչպես նաև համապետական և տեղական հանրաքվեները։

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->