>

ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգի Լոս Անջելես քաղաքում նախօրեին ջերմաստիճանը հասել է Ցելսիուսի սանդղակով 49,4 աստիճանի: Ինչպես հայտնել է ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը, դա քաղաքում դիտարկումների ամբողջ պատմության ընթացքում ամենաբարձր ցուցանիշն է, գրում է ABC news-ը։

Ռեկորդը գրանցվել է տեղական ժամանակով կեսօրից հետո Լոս Անջելեսի հյուսիսարևմտյան շրջանում: Նշվում է, որ քաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել է 2006 թվականի հուլիսի 22-ին (48,3 աստիճան՝ ըստ Ցելսիուսի)։

Օդերևութաբանական ծառայության ներկայացուցիչները կանխատեսել են, որ ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ։ Այդ շրջանում շուտով կարող են նոր ռեկորդներ սահմանվել, ասված է հայտարարության մեջ

Կալիֆոռնիայի էլեկտրացանցերի օպերատորները կիրակի նախազգուշացրել են անոմալ շոգի պատճառով նահանգի տարածքում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների հնարավորության մասին:

Bloomberg գործակալության գնահատումների համաձայն՝ խոսքը կարող է վերաբերել նահանգի պատմության մեջ ամենախոշոր հովհարային անջատմանը, որն առանց էլեկտրականության կթողնի 9 մլն մարդու։

The temperature in Los Angeles, California, reached 49.4 degrees Celsius yesterday. According to the US National Weather Service, this is the highest rate in the history of observations in the city, ABC news writes.

The record was set in the afternoon in the northwestern part of Los Angeles. It is noted that the previous maximum in the city was recorded on July 22, 2006 (48.3 degrees Celsius).

The representatives of the Meteorological Service predicted that the temperature would continue to rise. New records may soon be set in that period, the statement said

California grid operators on Sunday warned of massive power outages in the state due to abnormal heat.

According to Bloomberg, this may be the largest fan outage in the history of the state

, which will leave 9 million people without electricity.

Сообщение 49,4 աստիճան՝ ըստ Ցելսիուսի․ ռեկորդային շոգ է… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->