>

Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

Ես վաղը գնալու եմ հրապարակ, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը խոստանա, որ ես ապրելու եմ լավ երկրում, ես վաղը գնալու եմ հրապարակ, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանից լսեմ, որ նա Արցախը չի հանձնելու, ես վաղը գնալու եմ հրապարակ, ոչ թե նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը ինձ Հայաստանի ապագան ներկայացնի:




Քոչարյանի զոհերը

Ես գնալու եմ հրապարակ, որովհետև լավ երկիր ստեղծողը ես եմ, ես գնալու եմ հրապարակ, որովհետև Արցախը ես չեմ հանձնելու, ես գնալու եմ հրապարակ, որովհետև Հայաստանի ապագան ես եմ: Ես գնալու եմ հրապարակ, որովհետև կառավարությունները փոփոխվող են և միայն Հայաստան պետությունն է հավերժ:




Ես գնալու եմ հրապարակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանա ցանկացած միջազգային հանդիպման իմ անունից խոսի, ես գնալու եմ հրապարակ, որպեսզի Հայաստանի կառավարությունը հաշվի նստի իմ կարծիքի հետ ու հարգի իմ իրավունքները: Ես գնալու եմ հրապարակ, բայց չեմ ստիպելու, որ ինձ հաշվետվություն ներկայացնեն, ես գնալու եմ , որպես Հայաստանի հանրապետության քաղաքացի, ով սիրում է իր երկիրը ու պատրաստ է ամեն գնով այն հզորացնել, թեկուզ մենակ, առանց որևէ մեկի օգնությամբ:


Վաղը, բոլոր այն մարդիկ, ովքեր կլինեն հրապարակում, կամ հնարավորություն չեն ունենա ներկա գտնվելու, բայց հոգով ու սրտով հրապարակի ժողովրդի հետ կլինեն, պետք է գիտակցեն, որ առանց ժողովրդի, առանց ՀՀ քաղաքացիների, առանց ամբողջ աշխարհի հայերի ոչ Նիկոլ Փաշինյանը, ոչ մեկ այլ անհատ չի կարող մեզ նվիրել ավելի լավ Հայաստան:

Վաղը լռանում է նոր կառավարության պաշտոնավարման 100 օրը և շարունակվում է ժողովրդի իշխանության օրերը: 100 օրվա ընթացքում ականատես եղանք լավ ու վատ դեպքերի, ուրախացանք, հիասթափվեցինք, վիճեցինք, վիրավորեցինք ու գովացինք: Այո, երկիրը նման քայլերով են կառուցում:


Օգոստոսի 17, 18:30 , Հանրապետության հրապարակ:

Գրառմանը կից նա հրապարակել է նաև այս տեսանյութը՝

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->