>

Թեեւ սեպտեմբերի 11-ին, ժամը 18։00-ից սկսկած Հայաստանում կվերանա արտակարգ դրության ռեժիմը, այնուամենայնիվ համաճարակով պայմանավորված Կառավարությունը շրջանառություն մեջ է դրել արտակարգ դրությանը փոխարինող նոր կարգավորումներ նախատեսող օրենսդրական փաթեթ։ Կառավարության նախաձեռնությամբ սեպտեմբերի 4-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որում էլ կքննարկվի հենց այդ փաթեթը։

«ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով՝ եթե վարակիչ հիվանդությունների՝ ՀՀ տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում կարող է սահմանվել կարանտին։

Լիազոր մարմնի առաջարկությամբ կարանտին կարող է սահմանել՝ Կառավարությունը, մարզպետը, Երեւանի քաղաքապետը։ Ուշագրավ է, որ կարանտին սահմանվելու պարագայում կիրառվելու են սահմանափակող այնպիսի միջոցառումներ, որոնք, օրինակ՝ արտակարգ

դրության ժամանակ էլ էին կիրառվում։ Այսինքն՝ հույս ունենալ, որ արտակարգ դրության ռեժիմի վերացումից հետո սահմանափակումները կթուլանան կամ ընդհանրապես դրանք կհանվեն, մեղմ ասած՝ իրականությանը չեն համապատասխանում։ Կարանտին սահմանվելու դեպքում կիրառվող սահմանափակող միջոցառումներն են՝

1) համաճարակի (կարանտինային) գոտում մուտքի եւ ելքի հատուկ ռեժիմի սահմանում.

2) «Պետական սահմանի մասին» օրենքի 16-րդ հոդվածով նախատեսված պետական սահմանով հաղորդակցության ժամանակավոր դադարեցում կամ սահմանափակում.

3) անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումներ.

4) օբսերվացիա.

5) ինքնամեկուսացում.

6) մեկուսացում:

Ըստ օրենսդրական փաթեթի՝ սահմանված միջոցառումների կիրառումը չի կարող խոչընդոտել Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, դատարանների, Մարդու իրավունքների պաշտպանի, զինված ուժերի, ոստիկանության զորքերի եւ սահմանապահ զորքերի բնականոն գործունեությունը: Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կարող են կիրառվել անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման հետեւյալ սահմանափակումները.

Although the state of emergency in Armenia will end on September 11, starting at 18:00, due to the epidemic, the Government has introduced a legislative package envisaging new regulations to replace the state of emergency. On the initiative of the government, a special session of the National Assembly was convened on September 4, in which that very package will be discussed.

On Making Amendments and Addenda to the Law “On Ensuring the Sanitary and Epidemiological Safety of the Population of the Republic of Armenia” and the attached package of draft laws, In these cases, quarantine may be established.

The quarantine may be established by the Government, the governor, the mayor of Yerevan upon the proposal of the authorized body. It is noteworthy that in case of quarantine, restrictive measures will be applied, which, for example, were applied during the state of eme

rgency. In other words, to hope that after the lifting of the state of emergency the restrictions will be weakened or removed altogether, to put it mildly, do not correspond to reality. The restrictive measures applied in case of quarantine are:

1) Establishment of a special regime of entry and exit in the epidemic (quarantine) zone;

2) Temporary cessation or restriction of communication within the state border provided for in Article 16 of the Law on State Border;

3) Restrictions on the right of persons to free movement and the movement of vehicles;

4) observation.

5) self-isolation.

6) isolation.

According to the legislative pack

Сообщение Կապշեք, երբ իմանաք. Արտակարգ դրությունը կփոխարինվի կարանտինով․ ի՞նչ սահմանափակումներ են նախատեսվում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->