>

Ժամանակին մեծն Չարենցը գրել է. «Ո՜վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»:
Տեսարաններ, տեսարաններ և դարձյալ տեսարաններ․ սա է այն կերակուրը, որ Փաշինյանը նետում է ամբոխին, և մինչ ամբոխը, ծանր կացությունը մոռացած, սկսում է մարսել հերթական տեսարանը, նա շարունակում է անվրդով կառավարել: Ե՞րբ կդատարկվի Փաշինյանի զինապահեստը: Երբ կսկսի լուրջ վերաբերվել իր պաշտոնին, երբ կսկսի ի կատար ածել այն խոստումները, որոնք ժամանակին հնչեցնում էր, սպասել այլևս հնարավոր չէ և անօգուտ: Ամեն բան գնում է ձախողման: Բայց մարդիկ հո խոտ չե՞ն ուտում, շուտով կհարցնեն, չէ՞, պարոն Փաշինյան, իսկ ե՞րբ եք զբաղվելու մեր սոցիալական խնդիրներով: Երբե՛ք, սիրելի հայրենակիցներ, մոռացեք:

Նրանք եկել են իշխանության մեկ նպատակով՝ սկսելով գործել հայոց ազգային ինքնության դեմ՝ ոչնչացնելով Ընտանիքը, Եկեղեցին, Լեզուն, Գրականությունն ու Պատմությունը. արժեքներ, որոնք դարեր և հազարամյակներ շարունակ Հայ մարդուն հնարավորություն են տվել իրեն զգալ ազգային օրգանիզմի մի մասնիկը, գործել ու ապրել այդ օրգանիզմին համահունչ՝ հանուն այդ օրգանիզմի զարգացման և առաջընթացի:

Նիկոլ Փաշինյանի համար իշխանության պահպանումը դարձել է իր և իր ընտանիքի անվտանգության միակ երաշխավորը և նա անում ու անելու է ամեն ինչ հանուն այդ նպատակի՝ կործանելով երկիրը, մարդկանց սովի մատնելով, իսկ այլախոհներին քաղաքական հետապնդումների ենթարկելով։ Բայց «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության առաջնորդ Խաչիկ Ասրյանը դա թույլ չի տա, իսկ դուք պետք է հավաքական ուժով կանգնեք նրա կողքին, հա՛յ ազգ: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցությունը կո՛չ է անում բոլորին, ում համար թանկ են հայոց ազգային, Քրիստոնյա արժեքներն ու հայոց ազգային ինքնությունը, միանալ սեպտեմբերի 19-ին Ազատության հրապարակում կայանալիք՝ «ՀԵՌԱՑՆԵ՛ՆՔ Նիկոլին» կարգախոսով հավաքին (միտինգին):

Միայն այդ ճանապարհով մենք կարող ենք գլխատել Հայաստանը զավթած հրեշին, ու կանգնեցնել «թավշյա, անարյուն» հեղափոխության ընթացքը, որի վերջնարդյունքը լինելու է Հայոց Ազգային Պետության և Հայոց Ազգային Ինքնության ոչնչացումը: «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության անդամների հանդիպումները Հայաստանի բազմահազար քաղաքացիների հետ բերել են այն հաստատ համոզմանը, որ Փաշինյան Նիկոլի պաշտոնավարման տարիներին Հայաստանի քաղաքացիների նյութական բարեկեցությունը ոչ միայն չի լավացել, այլ ընդհակառակն՝ օրեցօր ավելի է վատանում:
Ուստի՝ վստահ ենք, որ Խաչիկ Ասրյանը թույլ չի տալու, որ ապաշնորհ ու ապազգային այս խմբակը, որը մինչ օրս գոյատևում է, շարունակի անպատիժ վաճառել մեր հայրենիքի ու մեր սերունդների ապագան։

The great Charents once wrote: “O Armenian people, your only salvation is in your collective strength.”
Scenes, scenes և again scenes ․ This is the food that Pashinyan throws to the crowd, և until the crowd, forgetting the difficult situation, begins to digest the next scene, he continues to rule calmly. When will Pashinyan’s arsenal be emptied? When he starts to take his position seriously, when he starts to fulfill the promises he made at the time, it is impossible to wait any longer, it is useless. Everything goes to failure. But people do not eat grass, they will ask soon, right, Mr. Pashinyan

and when will you deal with our social problems? Never, dear compatriots, forget! They came to power with one goal, starting to act against the Armenian national identity, destroying the Family, the Church, the Language, the Literature and the History. values ​​that for centuries և millennia have enabled Armenians to feel a part of a national organism, to act and live in harmony with that organism, for the sake of the development and progress of that organism.

For Nikol Pashinyan, the maintenance of power has become the only guarantee of his անվտանգության family security; he does and will do everything for that purpose, destroying the country, starving people, and subjecting dissidents to political persecution. But “Armenian Eagles. United Armenia ”party leader Khachik Asryan will not allow it, and you must stand by him with collective strength, Armenian nation. “Armenian Eagles. The “United Armenia” party calls on all those who value Armenian national, Christian values ​​and Armenian national identity to join the rally to be held on September 19 in

Freedom Square with the slogan “LET’S REMOVE Nikol”. Only in this way can we behead the monster that invaded Armenia and stop the “velvet, bloodless” revolution, the end result of which will be the destruction of the Armenian National State and the Armenian National Identity. “Armenian Eagles. The meetings of the members of the “United Armenia” party with thousands of citizens of Armenia have led to the firm conviction that during the tenure of Nikol Pashinyan Pashinyan the material well-being of the citizens of Armenia has not only not improved, but, on the contrary, is getting worse day by day.

Therefore, we are sure that Khachik Asryan will not allow this incompetent and anti-national group, which still exists, to continue selling the future of our homeland and our generations with impunity.

Сообщение Խաչիկ Ասրյանը թույլ չի տալու, որ ապաշնորհ ու ապազգային այս խմբակը, շարունակի վաճառել մեր հայրենիքի ու մեր սերունդների ապագան — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->