>

«Առաջին լրատվական»-ի հարցին՝ ինչպես եք գնահատում Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններն այս օրերին, Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Գառնիկ Իսագուլյանն ասաց․


«Թավշյա հեղափոխությունից անմիջապես հետո որոշակի հույս էր ներշնչում, որ իսկապես մենք գնալու ենք մի հասարակություն ստեղծելու, որը սիրո և համերաշխության վրա է հիմնված։







Քոչարյանի զոհերը

Մենք փորձելու ենք միմյանց նկատմամբ լինել բարյացակամ, հանդուրժող, ավելի ներող, բայց կյանքը ցույց է տալիս, որ մենք գնում ենք այլ հունով, և սա շատ վտանգավոր է։ Ընդ որում՝ շատ ցավալի է, որ ամենաբարձր պաշտոնյաների կողմից Հայաստանը, ըստ էության, տրոհվում է երկու տարբեր մասերի, որովհետև մոնոէթնիկ պետություններում առաջացնել քաղաքացիական պատերազմ՝ շատ դժվար է։ Քաղաքացիական պատերազմները տեղի է ունենում կամ էթնիկ տարբեր խմբերի միջև, կամ կրոնական տարբեր խմբերի»։


Իսագուլյանը նաև ասաց, որ «եթե այս ամենը մենք համարում եք քաղաքացիական հեղափոխության շարունակականություն՝ սա ողբերգություն է՝ ազգը քաղաքացիական պատերազմի տանելու։

Ամբողջությամբ՝ տեսանյութում։


Աղբյուր՝ 1in.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->