>


Սկանդալային մոդել Անիտա Հարությունյանը, ով, ի դեպ, վերջերս լքել էր հայրենիքը՝ պնդելով, որ Հայաստանն արժանի չէ իր ներկայությանը, արտերկրում առողջական լուրջ խնդիրներ է ունեցել, որի պատճառով նրան առավոտյան ստիպված են եղել շտապ տեղափոխել Հայաստան: ShowBiz.am-ին այս մասին հայտնել է վերջինիս մենեջերը նշելով, որ Անիտայի վիճակը ծանր է, նա գտնվում է Երևանի հիվանդանոցներից մեկում:








Քոչարյանի զոհերը

«Այո, մենք այս պահին գտնվում ենք հիվանդանոցում: Անիտային Դուբայից շտապ տեղափոխեցին Երևան, քանի որ ծանր առողջական խնդիրը գլուխ բարձրացրեց բարձր ջերմաստիճանի պատճառով»: Այն հարցին, թե ինչ հիվանդությամբ է տառապում մոդելը, վերջինիս մենեջերը չցանկանալով շատ բացել փակագծերը այնուամենայնիվ պատասխանեց, որ այդ հիվանդությանը հակացուցված է շատ բարձր ջերմաստիճանը: «Դուբայում մոտ 50 աստիճան շոգ էր, ինչն էլ հանգեցրեց հիվանդության շատ սուր դրսևորմանը: Անիտային շուտով կտեղափոխենք ավելի զով միջավայր, որպեսզի վերջինս փոքր- ինչ կազդուրվի»:




Հիշեցնենք, որ օրեր առաջ նա իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ լքում է Հայաստանը:


от admin

-->