>

Արդեն մի քանի ամիս է Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին: Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին: Իսկ պատերազմական իրավիճակն ինքնին ենթադրում է լրջություն, պատասխանատվություն և աչալրջություն: Եվ, ահա, այս իրավիճակում, երբ խոսք է գնում հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերաբացման մասին, ու անհրաժեշտ է կատարել ահռելի առողջապահական աշխատանք մեր երեխաներին կորոնավիրուսից փրկելու և երկրորդ ալիքին դիմագրավելու համար, պարզվում է՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը որոշել է օգոստոսի 31-ից 18 օրով մեկնել արձակուրդ։ Այս նեղ պահին «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանն է անհարմար վիճակի մեջ գցում Արսեն Թորոսյանին և պահանջում հստակ հարցերին, հստակ պատասխաններ հնչեցնել:

Ստորև ներկայացնում ենք պարոն Ղազինյանի հարցադրումերն առանց խմբագրման.
2020թ․ մարտի 1-ին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։
Որոշման մեջ մասնավորապես նշված էր, որ ստեղծված իրավիճակում առաջնային է ՀՀ առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։

Ուսումնասիրելով, ՀՀ ԱՆ պաշտոնական և Ձեր Facebook-յան էջերը, ինչպես նաև տվյալ օրվա ԶԼՄ-ների հրապարակումները, մեզ չհաջողվեց գտնել որևէ հորդոր, կամ նախազգուշացում՝ կապված ստեղծված իրավիճակում զանգվածային միջոցառումներից զերծ մնալու և կանխարգելիչ բոլոր միջոցառումները ձեռնարկելու հետ։
Հետևաբար, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․
1․ Հաստատեք կամ հերքեք, Ձեր կողմից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներկայացված՝ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով Մարտի 1-ի երթը չեղարկելու մասին հորդորի փաստը;
2․ Այդպիսի հորդորի առկայության դեպքում խնդրում եմ հայտնել տրամադրման ձևը․ գրավոր կամ բանավոր, գաղտնի կամ հրապարակային լինելու մասով։
3․ Ի՞նչ բնույթի, ծավալի և խորության կանխարգելիչ միջոցառումների մասին եք հորդորել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։

4․ Ինչո՞վ էր պայմանավորված մարդկանց կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկատվությունը հասարակությունից գաղտնի պահելու և միայն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը ներկայացնելու փաստը։
5․ Չե՞ք կարծում արդյոք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն ուղղված հորդորի հրապարակային լինելու պարագայում ՀՀ քաղաքացիները ձեռնպահ կմնային ընտանեկան բնույթի զանվածային միջոցառումներ կազմակերպելուց, ինչի արդյունքում հնարավոր կլիներ կանխել Նոր կորոնավիրուսային վարակի անկառավարելի տարածումը և փրկել շուրջ 1150 մարդու կյանք։
ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

Coronavirus has been declaring war on Armenia for several months now. The burden of waging war lies on the shoulders of the government. And the war situation itself presupposes seriousness, responsibility and vigilance. And here, in this situation, when it comes to the reopening of public and pre-school educational institutions, and it is necessary to do a lot of health work to save our children from the coronavirus, it turns out that the Minister of Health Arsen Torosyan decided from August 31 to 18 to go on vacation for a day. At this difficult time, the leader of the “One Armenia” party, Arthur Ghazinyan, is putting Arsen Torosyan in an awkward position, demanding clear questions and clear answers.

Below we present Mr. Ghazinyan’s questions without editing.
2020 On March 1, the “Civil Contract” party board decided to cancel the march dedicated to the memory of the March 1 victims in connection with the first case of coronavirus disease registered in Armenia.
In the decision it was particularly mentioned that in the current situation the priority is to follow the urgings of the RA Ministry of Health և to take all preventive measures.
Examining the official Facebook pages of the Ministry of Justice of the Republic of Armenia, as well as the media publications of the day, we could not find any encouragement or warning to refrain from mass events in the current situation, to take all preventive measures.

Therefore, please answer the following questions ․
1 ․ Confirm or deny the fact that your request to the “Civil Contract” party to cancel the March 1 march in order to take preventive measures;

Сообщение Ինչպես Արթուր Ղազինյանն անհարմար դրության մեջ դրեց Արսեն Թորոսյանին — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->