>

Ընդհանուր իրավասության դատարանը, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի միջնորդությամբ, դռնփակ է քննարկել երկրորդ նախագահի գույքի և բանկային հաշիվների նկատմամբ արգելանքի կիրառման հարցը:

Զուտ էթիկայի տեսանկյունից, դրանում, անշուշտ, չկա արտառոց որևէ բան, սակայն իրավիճակը առանձնահատուկ է դարձնում հանգամանքը, որ խոսքը պետության առաջին դեմքի և պետական ու քաղաքական գործչի, ներկայումս քաղաքական ընդդիմություն առաջնորդելու և հանրությանը այսպես ասած ծառայելու քաղաքական հայտ ներկայացնող գործչի մասին է:




Քոչարյանի զոհերը

Մոռանանք, թե ինչպիսին է այդ գործչի անունը: Այստեղ հույժ կարևոր են դառնում հատկանիշները և արժեքները, ու գույքի և հաշիվների կալանքի վերաբերյալ դատական նիստի դռնփակ ռեժիմը խոսում է անցյալի, ներկայի ու ապագայի, թերևս, շատ բանի մասին:





Ի՞նչ կարող է ունենալ տվյալ հանրային գործիչը հանրությունից թաքցնելու, որպեսզի առաջանա դռնփակ քննարկումների անհրաժեշտություն, երբ խոսքը ոչ թե առողջապահական, այլ փաստացի, թերևս, կոմերցիոն բնույթի տեղեկությունների մասին է:

Ըստ այդմ՝ որպես կոմերցիոն պաշտպանվածություն, դռնփակ ռեժիմը կարող է լինել հասկանալի, բայց որպես հանրային և հրապարակային քաղաքականության մասնակցի առնչվող իրողություն՝ դռնփակ ռեժիմը կարող է թերևս առաջացնել հարցեր:


Մյուս կողմից, իհարկե, հանրությունը թե՛ Ռոբերտ Քոչարյանին, թե՛ ընդհանրապես նախկին կառավարող համակարգի գործնականում բոլոր կամ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաներին հարցեր ունի շատ ավելի վաղուց և շատ ավելի պարզ, որոնք առնչվում են նրանց, նրանց ընտանիքի անդամների թե՛ շքեղ կենցաղին, թե՛ շքեղ ունեցվածքին, թե՛ շքեղ ժամանցին:

Այնպես որ, այդ իմաստով, թերևս, հարցերը մի կողմից կան, մյուս կողմից դրանք վաղուց են վերածվել հռետորականի այն փոքր իրականության պայմաններում, որ կա Հայաստանում և որտեղ ամեն ինչ բոլորի աչքի առաջ է:



Եվ, ի վերջո, բոլոր հարցերի պատասխանը տվել են Հայաստանում ընտրական գործընթացները, երբ 1995-96 թվականի ընտրական փոլից ի վեր գործող որևէ իշխանություն հարկադրված է եղել իր դիրքը պահել ուժային լծակների, իսկ որոշ դեպքերում էլ՝ ահռելի ֆինանսական միջոցների, ընտրակաշառքի միջոցով:

Ի վերջո, տեղեկատվական դարաշրջանում կյանքը բոլորի աչքի առաջ է, և գործնականում հնարավոր չէ քողարկել ոչինչ, եթե անգամ թղթերով ամեն ինչ կարգին է, ինչպես կասեր մեկ այլ նախկին նախագահ:

Сообщение Ի՞նչ է թաքցնում Ռոբերտ Քոչարյանը հանրությունից появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->