>

Ջրի առկայությունը ամենակարևոր գործոնն է Երկրի վրա կյանքի գոյության համար: Մարդու մարմնի քաշի 65%-ը ջուր է: Ջրի օգտագործումն օրգանիզմի համար շատ կարևոր է և առողոջության համար բազմաթիվ առավելություններ ունի: ԱՄՆ քաղցկեղի ազգային ինստիտուտի 3000 անհատների հետ անցկացված հարցումների արդյունքը ցույց է տվել, որ հարցվածների 78%-ը օրական 8 բաժակից քիչ ջուր է խմում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջուր քիչ են օգտագործում հատկապես մեծահասակները: Բացի այդ` քիչ ջուր խմելը հաճախակի ուղեկցվում է նաև որոշակի անառողջ սովորություններով:
Եվ այսպես, ներկայացնում ենք այն 7 կարևոր պատճառները, թե ինչու է անհրաժեշտ ավելի շատ ջուր օգտագործել:

1. Ջուրը բարելավում է մտավոր կարողությունները: Հետազոտությունները ցույց են տվել, որ ջուր օգտագործելով մարդկանց մոտ ակտիվանում են իմացական կարողություններն ու մտավոր աշխատանքը: Եվ հակառակը, ջրազրկման դեպքում ուղեղի աշխատանքը դանդաղում է, և նույնիսկ հնարավոր է` հիշողությանկարճատև խանգարումների պատճառ դառնա:




Քոչարյանի զոհերը

2. Ջուրը բարելավում է ֆիզիկական կարողությունները: Բազմաթիվ գիտական հետազոտություններ ու փորձեր ցույց են տվել, որ ջրի նվազ օգտագործումը կամ օրգանիզմի ջրազրկությունը կարող է հանգեցնել մկանների թերի զարգացմանը, խանգարել ֆիզիկական, ատլետիկ կարողություններին: Իսկ ջրի հաճախակի օգտագործումը նպաստում է ֆիզիկական կարողությունների զարգացմանն ու նպաստում սրտի լավ աշխատանքին, քանի որ այն լավացնում է արյան շրջանառությունը: Ջուրը ոչ միայն հարստացնում է արյունը թթվածնով, այև դրա միջոցով թթվածինը մատակարարում է մկաններին: Բացի այդ` ջրի հաճախակի օգտագործումն ամբողջ օրգանիզմն ու մարմինը զով է պահում, որի արդյունքում մկաններն ու հոդերն ավելի արդյունավետ են աշխատում: Ջրի այս առավելությունից ոչ միայն սպորտով զբաղվողները պետք է օգտվեն, այլև բոլորը, քանի որ այն կօգնի օրվա ընթացքում ավելի առույգ լինել ու վերականգնել ծանր օրվա ընթացքում ձեռք բերած հոգնածությունը:




3. Ջուրն օրգանիզմից հեռացնում է թունավոր նյութերը: Համապատասխան քանակի ջրի օգտագործումն օգնում է օրգանիզմից դուրս հանել ջրում լուծվող թունավոր նյութերը քրտնագեղձերի և երիկամների միջոցով: Ջուրն անհրաժեշտ է օրգանիզմի հյուսվածքներն ու օրգանները որոշ տեսակի թունավոր նյութերից պաշտպանելու, մաքուր պահելու համար:

4. Ջուրն օգնում է ազատվել ավելորդ քաշից: Այո՛, ջուրը կարող է օգնել ձեզ ազատվել ավելորդ քաշից: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն մարդիկ, ովքեր իրենց հատուկ սննդակարգին հետևելու ընթացքում նաև հաճախակի ջուր են օգտագործում, ավելի շուտ են ազատվում ավելորդ քաշից, քան նրանք, ովքեր օգտագործման մինիմալ չափով են բավարարվում: Ջուրը երկարաձգում է սովի զգացումը, այնպես որ հաջորդ անգամ, երբ կցանկանաք սովածության պատճառով անառողջ սնունդ ընդունել, ավելի լավ է ջուր խմեք, մինչև որ հնարավորություն կունենաք ավելի առողջարար սնունդ գտնել: Ստամոքս լցվելով` ջուրը հագեցնում է սովի զգացումն ու հետևաբար ձեզ հեռու պահում ավելորդ կալորիաներ ընդունելուց: Բացի այդ` ջուրը նպաստում է օրգանիզմի նյութափոխանակության բարելավմանը: Եվ իհարկե, թերևս ավելորդ  է նշել, որ Կոկա-կոլայի փոխարեն շատ ավելի լավ է ջոււր խմել և հեռու մնալ ավելորդ անառողջ կալորիաներից:


5. Ջուրը նվազեցնում է կաթված ստանալու հավանականոությունը: Ջուրը լավացնում է արյան շրջանառությունն ու նվազեցնում դրա մածուցիկությունը: Այն կանխում է արյան մակարդումն ու արյան անոթներում հանգույցների առաջացումը: Արյան անոթները սնուցում են սիրտն ու գլխուղեղը, և դրանց մեջ հանգույցների առաջանալու դեպքում այն կարող է խանգարել այս կարևոր օրգանների թթվածնով սնվելուն ու ի վերջո հանգեցնել կաթվածի: Համապատասխան քանակությամբ ջուր օգտագործելը նաև պաշտպանում է արյան ստաբիլ ճնշումը` օրգանիզմը մաքրելով աղերի ավելորդ քանակից: Աղի կուտակումն օրգանիզմում հանգեցնում է արյան բարձր ճնշման առաջացմանը: Այնպես որ, հաճախակի ջուր խմելով կարող եք օրգանիզմը մաքուր պահել ու խուսափել առողջական լուրջ խնդիրներից:

6. Ջուրը նպաստում է աղիների առողջ աշխատանքին: Փորկապությունը հաճախակի է առաջանում այն մարդկանց մոտ, ովքեր անհրաժեշտ քանակությամբ ջուր չեն խմում: Բոլոր բժիշկները որպես առաջին խորհուրդ փորկապության դեպքում հիվանդներին խորհուրդ են տալիս ավելի շատ ջուր օգտագործել: Դե իսկ մնացածն էլ լավ կլինի կանխարգելեն փորկապությունը արդեն այս պահից սկսած` ավելի շատ ջուր օգտագործելու միջոցով:


7. Ջուրը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Ջրի հաճախակի օգտագործումը նվազեցնում է քաղցկեղի այնպիսի տեսակներով հիվանդանալու հավանականությունը, ինչպես օրինակ հաստ աղու և միզապարկի քաղցկեղներն են: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն նաև նվազեցնում է կրծքի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:

Ջրի հաճախակի օգտագործման առավելությունները նշելուց հետո հարկ ենք համարում նաև ավելացնել, որ ջուրն էլ, ինչպես կյանքում ամեն ինչ, անհրաժեշտ է չափավոր օգտագործել: Այսպես, խմեք ջուր, ինչքան կկամենաք, սակայն ոչ ավել քան 3-3.5 լ, քանի որ այս դեպքում այն կարող է վնասել օրգանիզմին` դրա էլեկտրոլիդները նոսրացնելու և լուծելու հետևանքով:

Աղբյուր

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->