>

Ճանաչված երգչուհի Սիրուշոն, որն օրեր առաջ Լեհաստանում մասնակցում էր ամենամյա եվրոպական փառատոնին, սոցցանցային իր էջերում անդրադարձել է այն մեկնաբանություններին, որ փառատոնին իր մասնակցության համար վճարել է կամ միջնորդություն է եղել:

«Ցավալի է, ինչ խոսք, որ հաջողության հասնելու միակ ճանապարհը ոմանք միայն այդպես են պատկերացնում, ու հասկանում եմ, որ նման մեկնաբանությունների մի մասն էլ միտումնավոր ու ուղղորդված է արվում:

Իրականությունն այն է, որ նման համերգների մասնակցելու համար ոչ թե ես եմ վճարում, այլ ինձ են վճարում ու հոգում են բոլոր ծախսերըիմ ու ինձ հետ ճամփորդած թիմի: Երբեք ինձ թույլ չեմ տվել որևէ մեկին խնդրել կամ միջնորդել, որ որևէ տեսակ միջոցառման մասնակցեմ ու առիթը չեմ էլ ունեցել, որովհետև միշտ հրավերներ եմ ունեցել և ընտրողի կարգավիճակում ես եմ եղել որ համերգին մասնակցել, որին` ոչ»,–գրել է երգչուհին:

Նրա խոսքով`նման միջոցառումներին Հայաստանի մասնակցությունը չափազանց հազվադեպ է լինում, և այն, որ տարբեր երկրներից իրեն հրավիրում են և բարձր մակարդակով ընդունում, իր համար ամենակարևոր ձեռքբերումներից է։

«Շնորհակալ եմ այն մարդկանց, ովքեր քաջալերում են և հպարտանում, ովքեր չեն կորցրել լավը տեսնելու ու ասելու ունակությունը. դա մեզ համար շատ կարևոր է»,–եզրափակել է Սիրուշոն:

Well-known singer Sirusho, who participated in the annual European festival in Poland a few days ago, commented on her comments on her social network pages that she had paid or mediated for her participation in the festival.

“It is unfortunate, of course, that the only way to achieve success, some people think, and I understand that some of such comments are made deliberately and directed.

The reality is that it is not me who pays to take part in such concerts, but they pay me and take care of all the expenses of me and the team that traveled with me. “I have never allowed myself to ask or mediate for anyone to take part in any kind of event and I have not had the opportunity, because I have always had invitations, I have been a voter to take part in a concert, but I have not,” the singer wrote.

According to him, Armenia’s participation in such events is extremely rare, the fact that it is invited from different countries and accepted at a high level is one of the most important achievements for it.

“I thank the people who are encouraging and proud, who have not lost the ability to see and say the good. It is very important for us, “Sirusho concluded.

Сообщение Սիրուշոն օգտատերերի պոռտը տեղն է դրել…տեսեք ինչ է կատարվել նրա էջում — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->