>

Անընդհատ ներկայացվում է, թե անվտանգության խորհուրդը երկրորդ իշխանություն է, դա չի կարող լինել, Արցախի Հանրապետության ԱԺ-ում այսօր պատգամավորների հետ հանդիպմանը հայտարարեց ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը։


«Ե՛վ օրենսդրորեն չի կարող լինել դա, և՛ դրա կարիքը չկա, որովհետև մենք նախագահի հետ համաձայնությամբ ենք բոլոր հարցերը քննարկում և որոշումներ կայացնում։ Մենք այն վիճակում չենք, որ կարողանանք մեզ թույլ տալ այդպիսի շռայլություն, որ իրար հետ ինչ-որ մրցավազքի մտնենք։ Տարածաշրջանում էն վիճակը չի, որ մենք ներսում ինչ-որ խաղեր տանք։ Մենք գնում ենք զուտ ստորագրված հուշագրի ծրագրի շրջանակով», — ասաց Բաբայանը։







Քոչարյանի զոհերը

Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. Սամվել Բաբայանը պատգամավորների հետ այսօրվա հանդիպումը եզրափակեց այս մտքով: Այսպես նա դիմում էր այն պատգամավորներին, որոնց որոշմամբ դոտացիայի համակարգ է ներդրվել Արցախում:


«Էսօր բոլորը ստանում են էլեկտրականության դոտացիա՝ մոտ 3 միլիարդ դրամի չափով, ձեր իսկ ընդունած բյուջեով: Մի տատիկ, որ 25 դրամ է վճարում 49-ի փոխարեն, էն 24-ը պետությունը դոտացիա է տալիս, ծախսում է 2000 դրամ, մի 2000 էլ իր փոխարեն պետությունն է տալիս: Մյուսն էլ 1 միլիոն դրամի էլեկտրաէներգիա է վառում, 500 հազար դրամի դոտացիա է ստանում: Ի՞նչ եք անում ժողովուրղ, թե՞ լավ չենք հասկանում իրար: Ու խոսում եք արդարությունից»,- դժգոհեց Բաբայանը:

Հանդիպումն ամբողջությամբ՝ տեսանյութում


Сообщение Էս ի՞նչ եք անում, ժողովո՛ւրդ. ու դուք խոսում եք արդարությունից. Բաբայանն ԱԺ-ին խնդրեց «բամբիտ» չանել появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->