>

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Կրթության և գիտության նախարարի 2013 թվականի դեկտեմբերի 5-ի N 1354-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու և «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգը հաստատելու մասին» նախագիծը։ Իրավական ակտի ընդունման նպատակն է ստեղծել մեխանիզմներ հանրակրթության ոլորտում կառավարչական, մանկավարժական

և ուսումնաօժանդակ գործունեության որակի բարձրացման, լավագույն փորձի խրախուսման և տարածման համար: Կստեղծվեն խրախուսման նոր գործիքներ հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների, տնօրենների և այլ աշխատակիցների արդյունավետ և նորարար մասնագիտական գործունեության համար: «Տարվա լավագույնները» մրցույթի հիմնական խնդիրներն են. 1 Խրախուսել կրթական, առարկայական խորը պատրաստվածություն ցուցաբերած,

ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ ուսուցիչ-մանկավարժի հեղինակության բարձրացմանը: 2) Խրախուսել ստեղծագործական աշխատանք կատարող, կառավարման ժամանակակից միջոցներին տիրապետող տնօրեններին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, տարածել նրանց մանկավարժական և ղեկավարման առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ մանկավարժ-ղեկավարի հեղինակության բարձրացմանը: 3) Խրախուսել երեխաների կյանքի և առողջության պահպանման,

նրանց ներդաշնակ ու համակողմանի զարգացման ուղղությամբ կրթադաստիարակչական աշխատանքում մեթոդական, գործնական խորը պատրաստվածություն ցուցաբերած, հմուտ, ստեղծագործական աշխատանք կատարող ուսումնաօժանդակ անձնակազմի աշխատակիցներին, նրանց կողմից նոր նախագծերի իրականացմանը, ընդհանրացնել նրանց մասնագիտական առաջավոր փորձը, նպաստել հասարակության մեջ վերջիններիս հեղինակության բարձրացմանը: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ տարվա լավագույն ուսուցչի

, տնօրենի մրցույթների անցկացման փորձը ցույց է տալիս, որ դրանք առավելապես ուղղված էին առավելապես գնահատել հանրակրթության ոլորտի աշխատակիցների տարիների արդյունքը, ավելին՝ հաշվի առնելով կրթության ոլորտում վարձատրության չափը՝ հաճախ նաև գործնականում դառնում էին սոցիալական խնդրի լուծման գործիք։ Այնուամենայնիվ կարևոր է, որպեսզի խրախուսման քաղաքականությունը, բացի նյութական խրախուսման բաղադրիչից, կիրառվող գործիքակազմով հնարավորություն տա նաև ներդնել մանկավարժության, կրթության կառավարման, օժանդակ այլ գործառույթների նորարար մեթոդներ, կիրառել և տարածել հաջողված փորձը։ Կարգի 4-րդ կետով սահմանվում են․

The Ministry of Education, Science, Culture and Sports has submitted for public discussion the project “On approving the” Nominations of the “Best of the Year” competition nominations, their requirements and the order of holding the order of the Minister of Education and Science of December 5, 2013 N 1354-N. ” The purpose of the adoption of the legal act i

s to create mechanisms for improving the quality of administrative, pedagogical and supportive activities in the field of general education, for encouraging and disseminating best practices. New incentive tools will be created for the effective, innovative professional activities of teachers, principals and other staff of educational institutions. The main tasks of the “Best of the Year” competition are: 1 To encourage pedagogues who have shown deep training, subject matter,

creative work, the implementation of new projects by them, to disseminate their advanced pedagogical-professional experience, to promote the prestige of the teacher-pedagogue in the society. 2) To encourage the principals who do creative work, who have modern means of management, to implement new projects by them, to spread their advanced pedagogical and management experience, to promote the prestige of the pedagogue-leader in the society. 3) To encourage the employees of the teaching staff, who have shown methodological, practical, creative, creative and creative

work in the educational work on the protection of children’s life and health, their harmonious and comprehensive development, to implement new projects by them, to generalize their best professional experience, to contribute to the latter. increase. The justification of the project states that the experience of holding competitions for the best teacher and principal

Сообщение Կարևոր և լավ լուր՝ դպրոցների ուսուցիչների, տնօրենների և այլ աշխատակիցների համար․ խրախուսման նոր գործիքներ կստեղծվեն — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->