>

ՀՀ ԱԺ պատգամավոր, ընբշամարտի Եվրոպայի եւ աշխարհի չեմպիոն է, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին պատգամավորական մանդատը վայր դնելու կապակցությամբ։

Նա ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է, որ նման քայլի հիմնապատճառ է հանդիսացել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ ունեցած սկզբունքային անհամաձայնությունները նրա ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումների վերաբերյալ:

«Կարծում եմ, որ որդեգրած ուղին անհեռանկար է, չի ապահովելու նշյալ ոլորտներում առկա խնդիրների լուծումն ու զարգացումը: Հետևաբար, նման պայմաններում իմ հետագա գործունեությունը, վստահաբար, չի ծառայի ԱԺ պատգամավորի՝ մեր պետության և քաղաքացու շահերի արդյունավետ պաշտպանության իմ առաքելությանը:

Հարկ եմ համարում ընդգծել, որ ՀՀ Օրենսդիր մարմնում իմ՝ շուրջ երկու տարվա աշխատանքի ընթացքում «Իմ Քայլը» քաղաքական թիմի հետ ունեցել եմ արդյունավետ գործընկերային հարաբերություններ, որոնք տեղավորվել են փոխադարձ հարգանքի, մասնագիտական հասուն քննարկումների, արժանապատիվ մոտեցումների միջակայքում: Շատ կարևոր է, որ այս ընթացքում ձևավորվել են առողջ, գործընկերային, իսկ որոշների հետ նաև ընկերական հարաբերություններ, ու անհրաժեշտ նվիրումով մինչ օրս պայքարել ենք առկա խնդիրների լուծման համար:

Պատիվ է, որ հնարավորություն ստացա ծառայել հայրենիքիս նաև օրենսդիրի կարգավիճակում և կցանկանայի, որ իմ՝ մանդատից հրաժարվելու այս քայլը ևս դիտվի որպես այդ ծառայության մի մաս, որպես հերթական կարևոր, մտահոգիչ ազդակ առ այն, որ զարգացումները Կրթության, Գիտության, Մշակույթի և Սպորտի ոլորտներում մեծամասամբ սխալ ուղղությամբ են ընթանում, հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Հետհեղափոխական Հայաստանում ամենից շատ հենց այս գերատեսչության ձախողումների մասին է խոսվել, ուստի առավել չմանրամասնեմ։

Շնորհակալություն եմ հայտնում Ազգային ժողովի նախագահին, այն գերատեսչություններին և պաշտոնյաներին (այդ թվում ԿԳՄՍ-ից), որոնց հետ այս ընթացքում հնարավոր եղավ արդյունավետ աշխատել, պայքարել առկա խնդիրների լուծման համար։ Այն օբյեկտիվ և անաչառ լրատվականներին, որոնք այդ ամենը լուսաբանեցին։ Եվ իհարկե, շնորհակալ եմ ՀՀ քաղաքացիներին և «Իմ Քայլը»-ը դաշինքին ցուցաբերած վստահության համար»,- գրառել է մարզիկը:

«ԶԼՄ-րը կարող են օգտագործել հենց այս հայտարարությունը, քանզի վերոնշյալ թեմայով այս պահին առավել ծավալվելու նպատակահարմարություն չեմ տեսնում»,- նշել է նա։

RA NA Deputy, European and world wrestling champion, Olympic Games silver medalist Arsen Julfalakyan applied to RA NA Speaker Ararat Mirzoyan on resigning from the parliamentary mandate.

He stated in a Facebook post that the main reason for such a step was the fundamental disagreements with the RA Minister of Education and Science Arayik Harutyunyan on the current management approaches of the spheres under his jurisdiction.

“I think that the adopted path is unpromising, will not ensure the solution and development of the existing problems in the mentioned spheres. Therefore, my further activity in such conditions will certainly not serve my mission of effectively defending the interests of the NA deputy, the state, our citizen.

I consider it necessary to emphasize that during my nearly two years of work in the RA Legislative Body, I have had effective partnership relations with the “My Step” political team, which have been placed between mutual respect, mature professional discussions, and dignified approaches. It is very possible that during this time healthy, partnership, and even friendly relations with some of them have been formed, and we have struggled to solve the existing problems with the necessary dedication.

I am honored to have the opportunity to serve as a legislator in my homeland; The professional opinions of the representatives of the spheres are not taken into account, there are no short-term, long-term visions for the development of the spheres, the changes do not have the necessary speed and logic, the personnel policy is often incomprehensible and personal. In post-revolutionary Armenia, the failures of this department have been talked about the most, so I will not go into more detail.

Сообщение Քիչ առաջ վատ լուր Արսեն Ջուլֆալակյանից. տեղեկացանք, որ նա… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->