>

Մոսկվայում մի խումբ քաղաքացիներ ակցիա են անցկացրել ի պաշտպանություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի։


Ինչպես հայտնում է «РУСАРМИНФО»-ի թղթակիցը, մոտ 30 տղամարդ հավաքվել է ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան դիմաց, նրանցից մեկի ձեռքում եղել են ծալված պաստառներ, որոնք այդպես էլ չեն բացվել։







Քոչարյանի զոհերը

Լրագրողների հարցերին նրանք հրաժարվել են պատասխանել, նրանցից մեկը միայն հայտնել է, որ աջակցում են Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ու իրենց բողոքը հայտնում նրան առաջադրված մեղադրանքների դեմ։


Դեսպանատան աշխատակիցները հետաքրքրվել են, թե արդյոք ներկաները ցանկանում են բանավոր կամ գրավոր կերպով որևէ դիմում կամ բողոք ներկայացնել, սակայն ստացել են բացասական պատասխան։

Աղբյուրը նշում է, որ հավաքվածները դեսպանատան մոտ սպասել են մոտ 40 րոպե, այնուհետ հեռացել։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->