>

Ալիեւը հրամանագիր է ստորագրել տնտեսական ռեֆորմի խորհուրդ ստեղծելու մասին, միաժամանակ լուծարելով ֆինանսական կայունության խորհուրդը, որ ստեղծել էր 2016 թվականին:

Բաքուն հրաժեշտ է տալիս ֆինանսական կայունության սպասմանը կամ երաշխիքին, ըստ այդմ իմաստ չունի պահել մի խորհուրդ, որը չի կարողանալու լուծել իր առաջ դրած խնդիրը եւ դրանով հանդերձ այն դարձնելու է առավել ցցուն:




Քոչարյանի զոհերը

Ադրբեջանը պատրաստվում է նավթային ցնցումների: Նավթի միջազգային շուկայում իրավիճակը չի տալիս լավատեսության հիմք եւ նավթարդյունաբերող խոշորագույն երկրները, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան, պատրաստվում են բարդ ժամանակների եւ լայն դիվերսիֆիկացիայի ու տնտեսական տրանսֆորմացիայի:





Նավթային շուկայի վերջին շրջանի իրադարձությունները արդեն իսկ իրենց հետքն են թողել Ադրբեջանի վրա: Ադրբեջանում լուծարվեց մի քանի բանկ, առկա է բյուջետային հավաքագրումների խնդիր, արտաքին պարտքը հատել է 9 միլիարդ դոլարի սահմանը: Նավթագազային ենթակառուցվածքների հարցում աշխարհքաղաքական մեծ պահանջարկը, որի վրա էր խաղադրույք կատարել Ադրբեջանը, չարդարացվեց:


Օրինակ, տավուշյան մարտերի ընթացքում փորձելով խաղարկել այդ հանգամանքը եւ հայտարարել, որ Հայաստանը թիրախավորում է էներգետիկ ենթակառուցվածքները, Բաքուն չստացավ միջազգային սպասված արձագանքն ու մտահոգությունը, որը պետք է բերեր հայկական հաղթանակի ապալեգիտիմացման: Տեղի ունեցավ հակառակը, եւ Ադրբեջանը մենակ մնաց Թուրքիայի կլանող քաղաքականության առաջ:

Այդ ամենն Իլհամ Ալիեւին ստիպում է պատրաստվել փլուզման, եւ ֆինանսական կայունության խորհրդի գոյությամբ չգրավել ավելորդ հանրային ուշադրություն, այլ շեղել այդ ուշադրությունը տնտեսական բարեփոխումների խորհրդով: Բարեփոխումները միշտ լինում են բավականին ծանր, բարդ, դրանք ունենում են առաձգականություն, ի տարբերություն օրինակ ֆինանսական կայունության խնդրի: Օրինակ, միշտ հնարավոր է ասել, որ բարեփոխումների էֆեկտը զգալու համար պետք է ժամանակ, պետք է համբերություն: Մինչդեռ շատ դժվար է ասել, թե ժամանակ եւ համբերություն է պետք ֆինանսական կայունություն վերականգնելու համար:



Հայաստանի դեմ խաղը տապալվեց, Իլհամ Ալիեւը թերեւս պատրաստվում է բարդ ժամանակներում ադրբեջանական հանրության հետ ձեռնածու խաղի:

Сообщение Բաքուն կորցրեց հաղթաթղթերը. Հայաստանի դեմ խաղը տապալվեց появились сначала на ՄԵՐ ԻՆՖՈ.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->