>

Այսօր, սեպտեմբերի 10-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 4 ժամից ավելի է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևան քաղաքի հրշեջ-փրկարարական ջոկատների 4 մարտական հաշվարկ Երևանի քաղաքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցների

հետ պայքարում են Նուբարաշենի աղբավայրում առաջացած խոշոր հրդեհի դեմ։ Կրակը մի քանի հատվածներում է բռնկվել, և տարբեր օջախներում հրշեջներն ու քաղաքապետարանի աշխատակիցները մեծ դժվարությամբ են աշխատում, քանի որ քամին իր սև գործն է անում, ծուխն

ասես՝ խեղդում է մարդկանց։ Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի կիլոմետրից, և դեռ մի քանի ժամ էլ նրանք աշխատելու են մինչև կրակի բոլոր օջախներ կմարեն։ Սա այն դեպքերից է, որ Երևանի քաղաքապետարանը պետք է խրախուսի թե՛ հրշեջներին, թե՛ ջրատար ավտոմեքենաների

վարորդներին, ովքեր մոռանալով իրենց առողջության մասին, մտնում են անգամ առաջացած կրակի ու ծխի հենց օջախների մեջ, որպեսզի հանգցնեն կրակը։ Տեղում աշխատում են նաև ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոնի խումբը, մի քանի տրակտորներ, որոնցով աղբը շուռ են տալիս, որպեսզի հնարավոր լինի մոտենալ կրակի օջախին։ © shamshyan.com https://shamshyan.com/hy/article/2020/09/10/1164241/

Today, on September 10, a big fire took place in Yerevan. As photojournalist Gagik Shamshyan reports from the scene of the fire, it has been more than 4 hours since 4 fire brigades of the fire-rescue brigades of the Rescue Service of the Ministry of Emergency Situations with the employees of the releva

nt department of the Yerevan Municipality are fighting against the big fire in Nubarashen landfill. The fire broke out in several parts, the firefighters and the employees of the municipality are working with great difficulty in different hearths, because the wind is doing its job, as if the smoke is suffocating people. The fire and smoke are visible from several kilometers away, they will work for a few more hours until all the

fires are extinguished. This is one of the cases when the Yerevan Municipality should encourage both firefighters and drivers of water trucks, who, forgetting about their health, even enter the fires and smoke in the very hearths to put out the fire. The team of the operative control center of the Emergency Sit

uations Ministry is working on the spot, several tractors are being used to turn the garbage so that it is possible to approach the fire. © shamshyan.com https://shamshyan.com/en/article/2020/09/10/1164241/

Сообщение Հենց նոր արտակարգ իրավիճակ Նուբարաշենում,կատարվածը սարսափեցրել է բոլորին. դեպքի վայր են շտապում փրկարարներ, ոստիկանները. Շամշյանը դեպքի վայրից հայտնում է… — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->