>

Մեր Թավշյա հեղափոխության 100-րդ օրը լրանալու կապակցությամբ, դուրս եմ գրել հումորներ, որոնք ստեղծվել են Թավշյա հեղափոխության օրերին։

— Մի աղջիկ գրել էր՝ «Կյանքումս էսքան անծանոթ մարդու չէի գրկել, պաչել»:
Մի տղա էլ քոմենթ էր գրել.
— Բա հիմա ո՞ր կողմերն ես:

Ոստիկանը պատանուն.
— Ապեր ջան ձերոնք գիտե՞ն որ ստեղ ես։
— Հա, բա ձերո՞նք։

Այս մեքենան շատ դանդաղ մոտենում է ցուցարարներին և ոնց որ թե ուզում է փչանալ։ © լրագրող




Քոչարյանի զոհերը

— ՀՀԿ դու քաշվար, Հոկտեմբերյանը քաշած գալիսա։ © Հոկտեմբերյանցի ցուցարարներ


— Էդ ձեր դասադուլները դասերից հետո արեք։ © Գալուստ Սահակյան




Ցուցարարը Ազատություն TV-ի ուղիղ եթերին.
— Իռա, 1-ի կողմերը տուն կգամ։

Ցուցարարը ոստիկանական պատնեշին.
— Աշոտ, աաայ Աշոտ, տատդ էլա ստեղ, չխփես։

Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում ինչի են ընդունակ 10 օր մանիկյուրի գույն չփոխած աղջիկները։

Հրապարակում հնարավոր չէ հավաքվել 100000 մարդ, առավել ևս 40000 մարդ։ © Գալուստ Սահակյան

Ոստիկանները բերման են ենթարկել Շմայսի անձնակազմից 2 հոգու, շփոթելով մարդկանց հետ։


Ոստիկանը աղջիկ ցուցարարին.
— Վահանից 5 քայլ հետ կանգնեք։
— Վահանն ո՞վ ա

Գյումրիի երթերից մեկի ժամանակ անցնում են գերեզմանների մոտով ու գոռում.
— Միացեք, ինչղ քվեարկել եք, էնպես էլ եկեք մերժեք։

Ախր ոնց կարա մարտի 1 լինի, արդեն ապրիլի 22-ն ա։ © Գալուստ Սահակյան

Միակ բանը, որ Սաշիկը չկիսեց, ժողովրդի ուրախությունն էր։

Սաշիկը որ իմանար 7 %-ը այսքան շատ է, էդքան փայ կմտներ։


Աշոծյան քեզ ո՞նց սիրենք, դու սիրելու բան ես, որ սիրենք։ © Էդմոն Մարուքյան

Ժամանակին որ Սերժի մերը Սերժի հորը մերժեր, մենք հիմա Սերժին չէինք մերժի։

Հա բայց ինչի՞ իմիննոյ Նիկոլը։ © Սեյրան Սարոյան

Մայիսի 1-ի ընտրություններից հետո նոր ֆիլմ՝ 55 оттенков серЖого.

5-10 տարեկան երեխաներով փողոց են փակել, մեկը մեքենայով մոտենում է.
— երեխեք ջան թողեք անցնեմ, ձեզ բոլորիդ մառոժնի կառնեմ:
Երեխաներից մեկը.
— երեխեք չենք բանակցում, մենք խաղաղ ցուցարար ենք։

Հայաստանը առաջին անգամ ունեցավ սիրուն ու համեստ առաջին տիկին:

Նիկոլը արդեն 3 ժամ եղավ վարչապետ է, բայց Նաիրիտը հլը չի աշխատում: © ՀՀԿ

Էս ՀՀԿ-ն չի պատկերացնում, թե ինչի՞ են ընդունակ 10 օր հնդկական սերիալ չնայած տատիները:

Նյութի աղբյուրը՝ Աշիկ Պողոսյան

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->