>

«Հայաստանի ոստիկանությունը մտադիր է կանոնակարգել ՀՀ քաղաքացիների՝ ՀՀ մուտք եւ ելքի հետ կապված հարաբերությունները:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրենքով հստակ կնախատեսվեն այն պահանջներն ու փաստաթղթերը, որոնք անհրաժեշտ կլինեն անչափահասների՝ ՀՀ-ից ելքի համար:




Քոչարյանի զոհերը

Պարզվում է, որ ներկայումս ՀՀ քաղաքացիների՝ Հայաստան մուտք գործելու եւ ելքի հետ կապված հարաբերությունները, մասնավորապես՝ անչափահասների մասով, հստակ եւ ամբողջական օրենսդրական կարգավորում չունեն:





Բացի այդ, պարտապանների հետախուզման գործառույթների իրականացման գործընթացում ոստիկանության մասնակցությունը նույնպես հստակ կանոնակարգված չէ, ամրագրված չեն նաեւ հետախուզվող պարտապանների՝ ՀՀ-ից ելքի հետ կապված հարցերը:


Մեզ հայտնի դարձավ, որ ոստիկանությունն այս թեմայի շուրջ օրինագծերի փաթեթ է քննարկման դրել եւ առաջարկում է լրացնել նշված օրենսդրական բացը:

Բացի այս, «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում կավելանա անձնագիրը տրամադրելը մերժելու նոր հիմք, մասնավորապես՝ անձնագիր չի տրամադրվի այն անձնաց, ովքեր հետախուզվում են հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա:



«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ նաեւ, որ նույնականացման քարտ նույնպես չի տրամադրվի անձին՝ հարկադիր կատարողի համապատասխան որոշման հիման վրա հետախուզման մեջ գտնվելու դեպքում»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->