>

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ կոչ արեց, որպեսզի ոչ ոք Հայաստանում «բանտի ճանապարհին չզանգահարի Մոսկվա ու չասի` «տեսեք, սա ձեր դեմ են անում»»:


«Հայաստանի նախկին իշխանությունները սովորություն ունեին շատ բացասական երևույթներ երկրում կապել Ռուսաստանի հետ: Թե` տեսեք, արտաքին ուժեր կան, որոնք մեզ թույլ չեն տալիս կոռումպացված չլինել:







Քոչարյանի զոհերը


Հիմա էլ նրանք բանտի ճանապարհից Ռուսաստան են զանգահարում ու ասում` «տեսեք, սա ձեր դեմ է արվում»:

Իզուր մի զանգահարեք, այդ զանգերը չեն փրկելու ձեզ, քանի որ Մոսկվայում միամիտ մարդիկ չկան ու Երևանում նույնպես միամիտ չեն», — ասաց Նիկոլ Փաշինյանը:


Աղբյուր՝ Aysor.am

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->