>

«Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հունվարի 23-ին կրակոցներ արձակած 33-ամյա Արթուր Թորոսյանը օրերս դատարանում ուշագրավ հայտարարություն է արել իր առողջականի մասով: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնեց Արթուր Թորոսյանի պաշտպան Էդուարդ Աղաջանյանը: Ի դեպ , ներկայումս դատարանում քննվում է այն հարցը, թե Թորոսյանին տանե՞ն հարկադիր բուժման, թե ոչ, սակայն վերջինս ուշագրավ հայտարարություն է արել:

Ինչպես հայտնի է, աղմկահարույց այս գործը դատարանում է, եւ քրեական գործը քննելու է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դատավոր Դավիթ Բալայանը: Արթուր Թորոսյանը անմեղսունակ է ճանաչվել։ Թորոսյանի մոտ ախտորոշվել էր շիզոֆրենիա-պարանոիկ հիվանդություն: Սակայն այս պատմության մեջ ուշագրավ է մեկ այլ բան: Եթե Արթուր Թորոսյանը ի սկզբանե առողջական խնդիրներ է ունեցել, ապա նա ինչպե՞ս է կարողացել օրինական ճանապարհով զենք գնել եւ այդ զենքով ներխուժել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոն:

Այս հարցերի պատասխանը փորձել էինք ստանալ փաստաբան Էդուարդ Աղաջանյանից, որը հայտնեց . «Այո՛, այդ հարցը հետաքրքրել է նաեւ վարույթ իրականացնող մարմնին, քանի որ մի կողմից, ըստ դատահոգեբուժական փորձաքննության, վերջինս տառապել է եւ տառապում է հոգեկան հիվանդությամբ, մյուս կողմից, դեպքը կատարվելուց մեկ շաբաթ առաջ վերջինս համապատասխան բուժհիմնարկից տեղեկանք է ստացել, որ ինքը հոգեպես առողջ է, ու այդ տեղեկանքը վերջինիս իրավունք է տվել օրինական կարգով զենք ձեռք բերել:

Այս առումով վարույթն իրականացնող մարմինը համապատասխան միջնորդագիր է ներկայացրել նշված բուժհիմնարկին , թե ինչպես էայդ հիվանդությունը չի նկատվել բուժհիմնարկի աշխատակիցների կողմից եւ նրան հոգեպես առողջ լինելու մասին տեղեկանք են տրամադրել, ինչի շնորհիվ նա ձեռք է բերել զենք՝ օրինական ճանապարհով : Նկատենք բուժհիմնարկը այդ հարցին չի պատասխանել․ այդ հարցի պատասխանը առանձին կքննվի: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ , որ վերոնշյալ տեղեկանքը, թե իբր Արթուր Թորոսյանն առողջական խնդիր չունի, տրամադրել է Արտաշատի պոլիկլինիկան:

Ստացվում է, որ իրավապահները «Էրեբունի պլազայի» կրակոցների գործով տարբեր դրվագներով քննություն են իրականացնում:

Մանրամասները՝ տեսանյութում

33-year-old Artur Torosyan, who was shot dead on January 23 at the Erebuni Plaza business center, recently made a remarkable statement about his health in court. Arthur Torosyan’s lawyer Eduard Aghajanyan told ArmLur.am about this. By the way, the court is currently examining the issue of whether Torosyan should be taken to compulsory treatment or not, but the latter has made a remarkable statement.

As it is known, this scandalous case is in court, and the criminal case will be examined by Judge Davit Balayan of the Shengavit residence of the Court of General Jurisdiction of Yerevan. Arthur Torosyan was declared insane. Torosyan was diagnosed with schizophrenia-paranoid disease. But there is something else remarkable about this story. If Arthur Torosyan had health problems from the beginning, how did he manage to buy a weapon legally and break into Erebuni Plaza business center with that weapon?

We tried to get the answer to these questions from lawyer Eduard Aghajanyan, who said. “Yes, the body conducting the proceedings was also interested in this issue, because on the one hand, according to the forensic psychiatric examination, the latter suffered and is suffering from a mental illness, on the other hand, a week before the incident, the latter received a certificate from the relevant medical institution that he was mentally healthy. and that certificate gave him the right to legally acquire a weapon.

In this regard, the body conducting the proceedings submitted a relevant petition to the mentioned medical institution, stating that the disease was not noticed by the employees of the medical institution and provided him with a certificate of mental health, due to which he acquired a weapon legally. Note that the medical institution did not answer that question ․ The answer to that question will be considered separately. By the way, we found out that the above-mentioned certificate that Arthur Torosyan allegedly did not have a health problem was provided by the Artashat polyclinic.

Сообщение Զարմանքից կապշեք, երբ իմանաք, թե ինչ է եղել «Էրեբունի պլազա» մտած երիտասարդի հետ — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->