>

Փաշինյանի ելույթի դրական ու բացասական կողմերին ավելի ուշ՝ ելույթի տեքստին կրկին ծանոթանալուց կանեմ, բայց մի քանի հանգամանք, որոնք ֆիքսել եմ այս պահին:

1. Ամփոփելով կառավարման առաջին հարյուր օրը, վարչապետը փաստացի խոստացված դրույթներից, որպես կատարված փաստ, նշեց միայն կոռուպցիայի դեմ պայքարը:




Քոչարյանի զոհերը

2. Փաշինյանի ելույթի բովանդակությունը կառուցված էր ֆեյսբուքյան տրամադրությունների առանցքի շուրջ. ՖԲ մոնիթորինգն ակնհայտ աշխատում է վարչապետի գրասենյակում:




3. Ելույթի մի ստվար հատված նվիրված էր ոչ թե կառավարման հարյուր օրվանն, այլ՝ Քոչարյանի հարցազրույցին:

4. Փաշինյանը, որպես վարչապետ, բարոյական իրավունք չուներ Հանրապետության Հրապարակից հայտարարելու, որ երկրի կառավարումն ընթանում է ՌԴ կատարված զանգերով: Դրանով նա հարվածեց սեփական Կառավարությանը:


5. Փաշինյանն օրենք խախտեց՝ Երևանի քաղաքապետի իր թեկնածուին գովազդելով: Դեռ ժամանակը չէր:


6. Սահմանադրությունը փոխելու մասին հայտարարությամբ Փաշինյանը հայտարարեց, որ անելու է մի քայլ, ինչի համար ժամանակին քննադատում էր Սերժ Սարգսյանին. իշխանության մնալու համար Սահմանադրություն է փոխում:

7. Հանրապետության հրապարակից «հու»-երով Ադրբեջանի դեմ ռազմական գործողությունների կոչով ալիևյան հռետորաբանության տարրեր մտցվեցին

Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/srbuhi.markosyan

Նյութը պատրաստեց ingablog.ru-ն


от admin

-->