>

Ինչպես գիտեք բոլորդ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը խորհրդարանի առաջիկա նստաշրջանի և քաղաքական աշնան մեկնարկին ընդառաջ հանդիպումների շարք է սկսում կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչների հետ: Առաջին հանդիպումը տեղի է ունեցել Կոտայքի մարզի ակտիվի հետ:

Տարածքային պատասխանատուները կուսակցության ղեկավարին ներկայացրել են այն խնդիրները, որոնք ժողովուրդը բարձրացրել է համայնքներում հանդիպումների ժամանակ. համավարակի առաջացրած մարտահրավերներ, գործազրկություն, ուսման վարձեր, կրթության նոր չափորոշիչներ, գյուղատնտեսական խնդիրներ, վարկեր, բնակարանաշինություն և այլն: Գագիկ Ծառուկյանը լսել է բոլոր հարցերը և վերահաստատել, որ ԲՀԿ-ն ժողովրդին հուզող խնդիրները կբարձրացնի խորհրդարանում:

Այնուհետև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը այցելել է Արագածոտնի մարզ, հանդիպել ԲՀԿ Ապարանի տարածքային կազմակերպության անդամների և պատասխանատուների հետ: Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է երկրի և ժողովրդի առջև ծառացած հիմնախնդիրներին, ներկայացրել դրանց լուծման ճանապարհները, նաև հարց-պատասխան ունեցել ապարանցիների հետ: «Բարեգործությամբ երկիր չես կարող պահել, առաջընթացի համար հարկավոր են իրատեսական ծրագրեր և ոլորտների փորձառու ղեկավարներ»,- նշել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահը՝ իշխանավորներին կոչ անելով դուրս գալ գրասենյակներից և շփվել ժողովրդի հետ:

Հանդիպումների ընթացքում քաղաքացիները իրենք են նշում այն քայլերի իրականացման անհրաժեշտությունը, որոնց մասին բազմիցս բարձրաձայնել է Գագիկ Ծառուկյանը: Ուստի՝ մարդիկ էլ պատրաստ են աջակցել Գագիկ Ծառուկյանին և մասնակցել հանրահավաքին…  Իսկ վերջում լավ հիշեք, որ Ծառուկյանի գործունեությունն ու նրա քաղաքական կերպարն ընդունելի է անկախ ամեն տեսակ սարքովի գործերից և պրովակացիաներից:

ԿԱՆԱՉ ՄԱՄՈՒԼ

As you all know, the chairman of the Prosperous Armenia party Gagik Tsarukyan is starting a series of meetings with the representatives of the territorial structures of the party ahead of the beginning of the upcoming parliamentary autumn session. The first meeting took place with the assets of Kotayk region. The regional officials presented to the party leader the issues that the people raised during the meetings in the communities. Challenges caused by the epidemic, unemployment, tuition fees, new standards of education, agricultural problems, loans, housing, etc. Gagik Tsarukyan listened to all the questions and reaffirmed that the PAP will raise the issues of concern to the people in the parliament.

Afterwards, PAP leader Gagik Tsarukyan visited Aragatsotn region, met with members and officials of the PAP Aparan regional organization. Gagik Tsarukyan referred to the problems facing the “people” of the country, presented the ways to solve them, and also had questions and answers with the people of Aparan. “You can not save a country with charity, for progress you need realistic programs – experienced leaders of the spheres,” said the leader of the “Prosperous Armenia” party, urging the authorities to leave their offices and communicate with the people.

During the meetings, the citizens themselves mention the need to take the steps that Gagik Tsarukyan has repeatedly raised. Therefore, people are ready to support Gagik Tsarukyan, to participate in the rally … And in the end, remember well that Tsarukyan’s activities and his political image are acceptable regardless of any kind of device’s provocations.
GREEN PRESS

Сообщение Ծառուկյանի գործունեությունն ու նրա քաղաքական կերպարն ընդունելի է անկախ ամեն տեսակ սարքովի գործերից — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->