>

Իշխանությունների պաշտոնական խոսափող դարձած Ստյոպիկ Սաֆարյանն այսօր հերթական անգամ իր գոյության մասին հիշեցնելու անհաջող փորձ է արել Գագիկ Ծառուկյանի անունը շահարկելով: Իրեն քաղաքագետ երևակայող սուբյեկտը ակնհայտ սուտ տեղեկատվություն է տարածում, թե Գագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Տավուշի մարզում հրաժարվել են դիմակներ կրել ու կարող են կորոնավիրուսի տարածմանը նպաստել:

Ախր այ Ստյոպիկ, հասկանում եմ, որ պատվերդ ստացել ես ու ուզում ես քեզ արդարացնել, բայց սուտն էլ չափ ու սահման պետք է ունենա: Ես ինքս այսօր ամբողջ օրը ներկա եմ եղել թե Իջևանի, թե Ոսկեվանի հանդիպումներին ու տեսել եմ, որ Գագիկ Ծառուկյանը երբ եղել է ժողովրդի մեջ, կրել է դիմակ և միայն ամբիոնից ելույթ ունենալիս է դիմակը հանել, այն էլ երբ գտնվել է 5-ից 7 մետր հեռավորության վրա:

Այնպես, որ քո սիրելի իշխանությունների համավարակի դեմ պայքարի գործընթացի տապալումները հանկարծ չփորձես բարդել ԲՀԿ-ի վրա, որովհետև ամբողջ հայ ժողովուրդը գիտի, որ հենց այսօրվա իշխանություններն են մեղավոր թե համավարակի դեմ պայքարի գործընթացը ձախողելու, թե հազարից ավել մահերի համար: Այնպես որ, ոտքդ վերմակիդ համապատասխան մեկնիր ու գլխիցդ մեծ գործեր մի բռնի:

Գրում է Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում

Styopik Safaryan, who has become the official mouthpiece of the authorities, once again made an unsuccessful attempt to remind of his existence by manipulating Gagik Tsarukyan’s name. The subject, who pretends to be a political scientist, spreads obviously false information that Gagik Tsarukyan and his teammates refused to wear masks in Tavush region and may contribute to the spread of the coronavirus. Well, Styopik, I understand that you have received your order and you want to justify yourself,

ut the lie must have a limit. I myself have been present at all the meetings of Ijjan and Voskevan all day today and I have seen that Gagik Tsarukyan wore a mask when he was among the people, he only took off his mask when he was speaking from the tribune, even when he was 5 to 7 meters away. on: So, do not try to blame the PAP for the failures of the process of fighting the epidemic of your favorite authorities, because the whole Armenian people know that the current authorities are to blame for the failure of the process of fighting the epidemic or for more than a thousand deaths. So put your foot on the blanket and do not carry big things on your head.

Сообщение Գագիկ Ծառուկյանը երբ եղել է ժողովրդի մեջ, կրել է դիմակ և միայն ամբիոնից ելույթ ունենալիս է դիմակը հանել — появились сначала на ⬅️Դիտել.


Նյութը պատրաստեց ingablog.ru-ն

от admin

-->